Տրամաբանական հարցեր

Տրամաբանական հարցեր


1.Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:
2.Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:
3.Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:
4.Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:
5.Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
6.Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
7.Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
8.Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
9.Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:
10.Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:
11.Շշով հյութն արժի 100 դրամ: Հյութը շշից 80 դրամով թանկ է: Ի՞նչ արժի շիշը:
12.Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:
13.Որքանո՞վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:
14.Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:
15.Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց.
- Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք:
- Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց երեխան:
Կարո՞ղ է այդպես պատահել:
16.Երբ կարող է մարդը սենյակում լինել առանց գլխի:
17.Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր ունի մեկ ու կես մատիտը:
18. Շշով հյութն արժի 100 դրամ: Հյութը շշից 80 դրամով թանկ է: Ի՞նչ արժի շիշը:
19.Հինգ տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին: Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին:
20.Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել
21.Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»
22.Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:
23.Այն ի՞նչն է, որ պատկանում է քեզ, բայց ուրիշներն ավելի հաճախ են օգտվում նրանից:
24.Ե՞րբ է սև կատվի համար ավելի հեշտ մտնել տուն:
25.Ո՞վ է խոսում բոլոր լեզուներով:
26.Կարո՞ղ է արդյոք աքլորն իրեն թռչուն անվանել:
27.Քառանկյուն սեղանից կտրեցին մի անկյունը: Քանի՞ անկյուն ունի նա այժմ:
28.Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:
29.Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:
30.Եվ վերջապես, գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:
Եղեք ուշադիր
1.-Որտե՞ղ է ստորագրվել Անկախության Դեկլարացիան:
2.-Ամուսնալուծության հիմնական պատճառը ո՞րն է:
3.-Դուք նախաճաշի ժամանակ երբեք ի՞նչ չեք կերել:
4.-Ի՞նչն ունի կիսած խնձորի տեսք:
5.-Եթե կարմիր քարը նետեք կապույտ ծովի մեջ, ի՞նչ կլինի:
6.-Եթե Ձեր աջ ձեռքում լինի չորս նարինջ և երեք խնձոր, իսկ ձախում՝ երեք նարինջ, չորս խնձոր, ի՞նչ կունենաք Դուք:
7.-Ինչպե՞ս նետել ձուն բետոնե հատակին՝ այն չկոտրելով:

1 комментарий: