Կենդանիների աշխարհում


                10 ամենամեծ կենդանիները աշխարհում
Ամենամեծ կենդանիները աշխարհում չափում են մի շարք չափանիշներով, օրինակ՝ քաշով, բարձրությամբ, երկարությամբ: Այս ցուցակը կազմված է հիմնականում ամենամեծ քաշ ունեցող կենդանիներից: Ցուցակը սահմանափակում է ծովացուլը, որը ժամանակի մեծ մասը անցկացնում է ցամաքի վրա:




Աֆրիկյան փիղ: Միջին քաշը՝ 8500 կգ, Առավելագույն քաշը՝ 13000 կգ, Միջին երկարությունը՝ 6.66 մ.
Ասիական փիղ: Միջին քաշը՝ 4200 կգ, Առավելագույն քաշը՝ 5200 կգ, Միջին երկարությունը՝ 5.94 մ.
Սպիտակ ռնգեղջյուր: Միջին քաշը՝ 2350 կգ, Առավելագույն քաշը՝3850 կգ, Միջին երկարությունը՝3.81 մ.
Գետաձի: Միջին քաշը՝ 2500 կգ, Առավելագույն քաշը՝ 3400 կգ, Միջին երկարությունը՝ 3.35 մ.
Յակ: Միջին քաշը՝ 1600 կգ, Առավելագույն քաշը՝ 1800 կգ և ավելի, Միջին երկարությունը՝ 2.99 մ.
Ընձուղտ: Միջին քաշը՝ 1400 կգ, Առավելագույն քաշը՝ 2150 կգ, Միջին երկարությունը՝ 4.69 մ. 
Ծովացուլ: Միջին քաշը՝1200 кг, Առավելագույն քաշը՝ 2150 կգ, Միջին երկարությունը՝ 3.35 մ.
Սև ռնգեղջյուր: Միջին քաշը՝1150 կգ, Առավելագույն քաշը՝ 1900 կգ, Միջին երկարությունը՝ 3.43 մ.
Ծովային կոկորդիլոս: Միջին քաշը՝785 կգ, Առավելագույն քաշը՝ 1600 կգ, Միջին երկարությունը՝ 6.10 մ.
Ասիական վայրի ջրի գոմեշ: Միջին քաշը՝ 770 կգ, Առավելագույն քաշը՝ 1250 կգ, Միջին երկարությունը՝ 3.48 մ.


       ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մարդու սիրտը ստեղծում է այնպիսի ճնշում, որը ընդունակ է արյունը ցփնել 10 մետր հեռավորության վրա
  • Խոզերի մոտ օրգազմը տևում է 30 րոպե
  • Տառականը կարող է ապրել 10 օր կտրված գլխով, և այն էլ վերջում կմահանա սովից:
  • Եթե մեկ ժամ գլխով հարվածեք պատին, ապա կծախսեք 150 կալորիա էներգիա
  •  Առյուծները կարող են ցատկել մի հեռավորություն, որը 350 անգամ գերազանցում է իրենց մարմնի երկարությունը(մոտավորապես նույնն է, ինչ մարդը ցատկի 5 ֆոտբոլի դաշտեր)
  • Լոքոները ունեն մոտ 27000 համային ընկալիչ(հետաքրքիր ա էտ ի՞նչն ա էտքան համով ծովի հատակի մոտ)
  • Որոշ առյուծներ, երբեմն, զույգավորվում են օրը մոտ 50 անգամ
  • Թիթեռների համային ռեցեպտորները տեղադրված են ոտքերի վրա
  • Մարմնի ամենաուժեղ մկանը լեզվի մկանն է(հմմմ…)
  • Աջլիկները, միջինում, ապրում են 9 տարի ավել, քան ձախլիկները
  • Փղերը միակ կենդանիներն են, որոնք ցատկել չեն կարող(շատ էլ լավ ա, որ չեն կարող)
  • Կատվի մեզը լուսարձակում է սև լույսի տակ
  • Ստրաուսի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը
  • Ծովաստղերը ուղեղ չունեն
  • Բոլոր սպիտակ արջերը ձախլիկ են(եթե սովորեն աջին ավելի երկար կապրեն)



    ԱՆՄԵԿԻՆՆԵՐ
    (AGAPORNIS) 



    Անմեկինները բնակվում են Աֆրիկայում (Նիգերիա, Լիբերիա, Զամբիա, Մոզամբիկ, Տանզանիա, Քենիա, ) և Մադագասկար կղզում՝ նախընտրելով տրոպիկական և սուբտրոպիկական անտառները: Թեև կան տեսակներ որոնք բնակվում են տափաստաններում կամ լեռնային գոտիներում: Անձնական փորձը թույլ է տալիս պնդել, որ այդ աֆրիկայն թռչունները հանգիստ անցկացնում են երևանյան ձմեռները բացօդյա ազատավանդակներում առանց լրացուցիչ ջեռուցման միջոցների: Անմեկինները տարեց տարի ավելի մեծ համբավ են վայելում դեկորատիվ թռչուններ սիրողների շրջանում: Այս փոքրամարմին թութակներն ուշադրություն են գրավում ոչ միայն արտաքին տեսքով, հետաքրքիր վարքային դրսևուրումներով և բազմացման դյուրինությամբ այլև մատչելի գնով: Երևանում այս թութակներն արժեն 8-15000 դրամ, կախված տեսակից, տարիքից և վիճակից: Անմեկինները փոքրամարմին թութակներ են. Մարմնի չափերը սովորաբար չեն գերաանցում 16-17 սմ, թևի ու պոչի երկարությունը 10 և 5 սանտիմետր համապատասխանաբար: Գունավորման տեսանկյունից նրանք շատ բազմազան են: Տեսակներից մեծ մասի գունավորման մեջ գերակշռում է կանաչը, բայց տարբեր տեսակների մոտ գլուխը, վիզը, դոշը և պոշի հատվածը կարող է ունենալ այլ գունավորում, իսկ մարդու կողմից արհեստականորեն ստացած գունավորումները շատ ավելի հարուստ են: Անմեկինների կտուցը, որը սովորաբար լինում է վառ կարմիր կամ դեղնասպիտակ բավականին ուժեղ է և զգալի վնասներ կարող է հասցնել անգամ մարդուն: Այս թութակների որոշ տեսակները բնութագրվում են էական ագրեսիվությամբ, ինչի պատճառով խորհուրդ չի տրվում նրանց համատեղ գտնվելը անգամ այլ տեսակի անմեկինների հետ: Անմեկիններն ի տարբերություն շատ այլ թութակների չեն բավարարվում բնում առկա թեփով և պատրաստում են բույնը ինքնուրույն՝ մանր ճյուղերից, տերևներից ու խոտերից: Երևանում նրանց համար առավել հարմար «շինանյութը» ուռենու բարակ ճյուղերն են: Բնի կառուցման համար ընտրված նյութը անմեկինները տեղափոխում են կտուցի մեջ, իսկ որոշ տեսակները՝ մտցնելով այդ ճղերը փետուրների տակ: Անմեկինների նման վարքը պայմանավորված է մասնավորապես նրանով, որ նշված «շինանյութը» ապահովում է բնում ձվերի բնականոն զարգացման համար անհրաժեշտ խոնավության չափը: Որոշ բազմացնողներ անմեկինների բները համալրում են ջրի ամաններով, որոնք լրացուցիչ խոնավություն են ապահովում: Մեր կարծիքով Երևանյան կլիմայում դա իրոք անհրաժեշտ և արդյունավետ միջոց է: Անմեկիններն ածում են մինչև 8 ձու, թուխս է նստում միայն էգը: Ձվերի զարգացումը տևում է 3-3,5 շաբաթ, ձագերը բնից դուրս են գալիս 42-56 օր անց, բայց ծնողները մոտ մեկ շաբաթ դեռ շարունակում են կերակրել ձագերին մինչև վերջնական ինքնուրույնությունը: Ձագերի խնամքի գործին լծված են երկու ծնողները: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այս թութակների անունը, որը տարբեր լեզուներում ընդգծում է էգի և արու փոխկապվածությունը՝ неразлучник, lovebird կամ անմեկին/անբաժան: Իրականում այն պնդումը, որ այս թութակներին կարելի է պահել միայն զույգով հակառակ դեպքում միայնակ թռչնակը կմահանա, չեն համապատասխանում իրականությանը: Անմեկիններն ինչպես այլ թութակները հանգիստ ապրում են նաև առանց զուգընկերոջ: Հաճախ վաճառողները չարաշահելով գնորդների անտեղյակությունը՝ պնդում են, որ անմեկինները տարբերվում են ալիքավոր թութակներից միայն չափերով, այդպիսով ձևավորում են կեղծ ակնկալիքներ գնորդների մոտ: Անմեկինները լինելով չափազանց գեղեցիկ և հետաքրքրիր թութակներ, գրեթե չեն ենթարկվում վարժեցման, չեն կարողանում կրկնօրինակել մարդու ձայնը: Երևանում տարածված են բավականին մի քանի տեսակի անմեկիններ, մասնավորապես՝ Ֆիշերի անմեկը, վարդաայտ անմեկինը, դիմակավոր անմեկինը, սևաթև անմեկիններ: Իրականում անմեկինները ներկայացված են շատ ավելի լայն տեսակներով: 

    • Դիմակավոր անմեկին (Agapornis personatus)
    • Լիլիաննայի անմեկին (Agapornis lilianae)
    • Կարմրադեմ անմեկին (Agapornis pullarius)
    • Մոխրագլուխ անմեկին (Agapornis canus)
    • Սևաայտ անմեկին (Agapornis nigrigenis)
    • Սևաթև անմեկին (Agapornis taranta)
    • Վարդաայտ անմեկին (Agapornis roseicollis)
    • Օձիքավոր անմեկին (Agapornis swindernianus)
    • Ֆիշերի անմեկին (Agapornis fischeri)
    Անմեկինները իրենց առավելագունս դրսևորում են, եթե նրանց պահել ազատավանդակում փրփք չթրս զույգով: Նրանց համար կարևոր է թռչելու հնարավորությունը, հակառակ դեպքում նրանց մոտ առաջանում է ճարպակալություն, որի կանխումը բավականին բարդ է: Մեկ զույգի համար անհրաժեշտ է առնվազն 60х40х50 չափի վանդակ, որը թույլ կտա նրանց ազատ տեղաշարժվել և թռնել: Այս թութակների համար շատ կարևոր է լուսավորության հարցը: Լինոլով Աֆրիկայի և Մադագասկարի ծնունդ անմեկինները շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Եթե անմեկիններին պահել արևի լույսի ուղիղ ճառագայթներից մեկուսացված, ապա նրանց լիարժեք առողջության համար անհրաժեշտ են հատուկ ցերեկային լույսի լամպեր, որոնք լրացնում են բնական ուլտրամանուշակագույն ճառագայթների պակասը: Կերի նկատմամբ անմեկինները պահանջկոտ չեն. Նրանք հաճույքով ուտում են կորեկ (նախընտրում են կարմիրը դեղինին), արևածաղկի սերմ, վարսակ (овес): Արևածաղկի սերմը անհրաժեշտ է սահմանափակել, եթե նկատվում է թութակների սակավաշարժությունը, բայց եթե թութակները բնակվում են ազատավանդակում ապա ցուրտ եղանակին արևածաղկի սերմը պետք է սովորականից ավել լինի կերի ընդհանուր ծավալում, քանի որ այն էներգիայի հիմնական աղբյուրն է: Այս թութակների համար շատ կարևոր է նաև միրգ-բանջարեղենը և ձու, մասնավորապես, բազմացման փուլում: Կանաչիներից առավել նախընտրելի են երեքնուկը (клевер), խատուտիկ (одуванчик), կարելի է նաև տալ ցորենի ու կորեկի մի քանի օրեկան ծիլեր: Բազմացման համար ցանկալի է ընտրել առողջ և առնվազն մեկ տարեկան առանձնյակներ: Ցանկալի է պատրաստել թութակների բազմացմանը խթանելով նրանց վերարտադրողական վարքը լույսային ռեժիմի ավելացմամբ և կերի հարստացմամբ: Ցանկալի է, որ բազմացման փուլից մոտ երկու շաբափ առաջ լուսային օրը երկարացվի միջինում 15-20 րոպեով, այնպես որ երկրորդ շաբաթվա ավարտի ընդհանուր լուսային օրվա տևողությունը հավասարվի 14 ժամի և այդ ռեժիմը պահպանվի ամբողջ բազմացման ընթացքում, ընդհուպ մինչև ձագերի լիարժեք ինքնուրույնանալը: Կերային կազմը պետք է համարլվի եփած ձվով, կաթնաշոռով և կանաչիով: Նման նախապատրաստական ժամկետից հետո միայն ցանկալի է կախել բույնը: Բույնը պետք լինի 18х18х25-ից ոչ փոքր, իսկ մուտքի անցքը՝ 5-7 սմ., կախված տեսակից:


               Հետաքրքիր փաստեր ձկների մասին



    Աշխարհի ամենաթունավոր ձուկը դա բորոդավչկան է:Նրանք հանդիպում են խաղաղ օվկիանոսում, Ավստրալիաի մոտակյքերում:Նրա վրա կա 13 ծակող փշեր, դրանից մեկի ծակոցը կարեղ` մեկ մարդ սպանել:
    Ձուկը մոլորակի վրա ավելի քան 400 միլիոն տարի:
    Սկումբրյան և թյունոսը կմեռնեն, եթե չշարժվեն:
    Խոր ջրերում բնակություն հաստատած ձկները միանգամից վեր բարցրանալիս երբեմն պայթում են, ջրաին ճնշման նվազման պատճառով:
    Լույս տվող անչոուսը կարող է այնքան լուս տալ, որքան որ հարկավոր է գիրք կարդալու համար իհարկե կարծում եմ դրա կարիգը ջրի տակ չի զգացվում:
    Կապույտ թյուոսը կարող է աճել մինչ 450 կիլոգրամ:
    Էլեկտական օձաձուկը կարող է հավաքել մինչև 650 վոլտ լարում: 
    Թրջող ձուկը կարողանում է և հանգիս տլողալ և թռչել, թռիչքի արագությունը կարող է հասնել մինչև 65 կիլոմետր ժամի:
    Աշղխարհում միակ արարծը, որը կարող է տեսնել ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն լույսեր, դա `ոսկե ձկնիկն է (կարաս):
    Ձկների 40% ապրում են քաղցրահամ ջրերում:
    Սոմերի մի քանի տեսակների մոտ կարող է լինել ավելի քան 100.000 համային ընկալիչներ ,ավելացնեմ որ մարդկանց մոտ դա 10 անգամ քիչ է:
    Ձուկը կարողանում է հորանջել:
    Գիտնակաները կարծում են, որ դեռ 15.000 ձուկ բացահայտված չէ:
    Ծովաձիուկների մոտ արու ձուկն է ձագ պարգևողը:


              Աշխարի 10 ամենագեղեցիկ ձկները

    Երբևէ մտածել եք, որքան բազմազան են ձկների տեսակները, որքան գեղեցիկ և անսովոր... Ձկները կարող են ցնցել երևակայությունը և գուցե այդ պատճառով էլ շատերին դուր է գալիս տանն ակվարիում ունենալ և հետևել դրա բնակիչներին...
    Ծանոթացե'ք ամենագեղեցիկ ձկների վարկանիշին:
    1. Մանդարինոկ
    Մանդարինոկ
    Մանդարինոկները փոքր, շատ գեղեցիկ ձկներ են, որոնք բնակվում են Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող բուստախուտներում:
    2. Կայսրական հրեշտակներ
    Կայսրական հրեշտակներ
    Կայսերական հրեշտակը ամենագեղեցիկ բուստի ձկներից մեկն է, որը կյանքի ընթացքում փոխում է իր գույները: Սկզբում նա ունենում է սպիտակ և երկնագույն գծերով սև մարմին: Մեծ ներկայացուցիչների մարմինը վառ-մանուշակագույն է մոտավորապես 25 բարակ դեղնա-նարնջագույն գծերով: Գլխի վերևի մասը ձեռք է բերում զմրուխտի, իսկ ներքևի մասը կարմիր գույն:
    Կայսրը բնակվում է Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում:
    3. Ձկնիկ-առյուծ
    Ձկնիկ-առյուծ
    Այս ձուկը օվկիանոսի հատակի ամենաթունավորներից է: Իր թույնը նա օգտագործում է ուտելիք հայթայթելու համար: Մարդու համար այս ձկան թույնը մահացու չէ: Բնակվում են Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի բուստախուտերի մոտակայքում:
    4. Ծաղրածու մեջկապոզ
    Ծաղրածու մեջկապոզ
    Ծաղրածու մեջկապոզն ունի արտահայտված վառ գույներ և բնակվում է բուստախուտերում: Անվանումը ստացել է մեջքի լողաթևի բավական հզոր փշի պատճառով:
    5. Մերկախռիկներ
    Մերկախռիկներ
    Մերկախռիկները՝ փորոտանի մոլյուսկներ են, հատակի բնակիչներ: Ունեն ֆանտաստիկ գույներ և գունային նախշեր: Մերկախռիկների բազմազանությանը կարելի է ծանոթանալ այստեղ՝ http://www.sergeyphoto.com/underwater/nudibranchs.html
    6. Դիսկուս
    Դիսկուս
    Այս ձուկն այկ կերպ անվանվում է «Ակվարիումի թագավոր»: Դիսկուսը ամենագեղեցիկ արևադարձային ձկներից է:
    7. Պիկասսոի մեջկապոզը
    Պիկասսոի  մեջկապոզը
    Պիկասսոի մեջկապոզը ապրում է տաք ծանծաղ տեղերում, խուտերի մեջ և մոտակայքում, որտեղ բազմաթիվ ստորջրյա ժայռերի ճեղքերում կարողանում է հայթայթել իր կերակուրը: Բնակվում է Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում և Արևելյան Ատլանտիկայում՝ Սենեգալից մինչև Հարավ Աֆրիկա:
    8. Մավրիտանական կուռքը
    Մավրիտանական կուռքը
    Մավրիտանական կուռքը ամենասիրված ակվարիումային ձկներից է: Սակայն այս ձկներին դժվար է խնամել: Փակ տարածքում նա երկար չի ապրում: Բնական պայմաններում այս տեսակը լայն տարածված է է Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի արևադարձային և ավելի բարեխառն ջրերում:
    9. Ձկնիկ-ծաղրածու
    Ձկնիկ-ծաղրածու
    Ձկնիկ-ծաղրածուները հաճախ են հայտնաբերվում Խաղաղ և Հնդկական օվկիանոսների տաք ջրերում: Յուրահատուկ անվանումը ծագում է ձկնիկի ուրախ գույներից և աշխույժ վարքից:
    10. Ձկնիկ-թութակ
    Ձկնիկ-թութակԻր անվանումը ստացել է թռչնային քթի պատճառով, որով նա կոտրում և ուտում է ոչ մեծ անողնաշարավորներին:



                                           
    Հերմոֆրոդիտ լինում են նաև ձկները

    Թափոնների արտանետումների պատճառով ձկների մեծ մասը կորցնում են իրենց սեռը՝ունենալով ինչպես իգական այնպես էլ արական սեռի ներկայացուցիչների սեռական օրգաններ:Էլենա Դուզի համոզմամբ հորմոնները,կոկայինը և հակաբիոտիկները անջատվելով մարդու օրգանիզմից ընկնում են գետի ջրերի մեջ՝ազդելով ձկների օրգանիզմի վրա:Այդպես, օրինակ, ֆրանսիական Դորա-Ռիպարիյա գետի ձկները կորցրել են իրենց սեռական պատկանելությունը:
    Վերտոլե գյուղում, որտեղ գտնվում է Sanofi ընկերությունը ձկների 60 տոկոսը հերմոֆրոդիտ են:Ֆրանսիացի գիտնականների հավաստմամբ դեղագործական ընկերությունից հեռու գտնվող ձկների միայն  5 տոկոսն ունի ինչպես արական այնպես էլ իգական սեռական օրգաններ:

Комментариев нет:

Отправить комментарий