Հորոսկոպ

                                       Տարերքներ

ԿՐԱԿ (խոյ, առյուծ, աղեղնավոր)

Տաք, բռնկվող, պոռթկուն բնավորություն, ամեն վայրկյան պատրաստ բռնկվելու, ինչպես անտառային հրդեհը: Անհամբեր վերաբերմունք մանրունքների նկատմամբ, երկարատև բացատրությունների բացասական ընկալում, գլխավորը` արագ ընկալելու ընդունակություն: Արագ, երբեմն նույնիսկ չմտածված գործողություններ: Հրաժարվում է խոստովանել հապճեպ որոշումների ու գործողությունների արդյունքում իր մեղավորությունը: Միշտ գոհ է իր կատարածից: Տաքարյուն է, ունի եռուն բնավորություն, բավականին սեքսուալ է: Բռնկուն տեմպերամենտ ունի: Նրա ջերմությունը, տաքությունն ու եռուն բնավորությունը գրավում է շրջապատի ուշադրությունը : Որպես օրենք հաջողակ է, իսկ եթե ոչ, ապա անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին:
Այս տարերքի նշաններին խորհուրդ է տրվում ընկերներ կամ սիրեկաններ ընտրել «կրակից» կամ «օդից»: Օդը հարկավոր է կրակին այրվելու համար: Անհամատեղելի է «ջրի» հետ: Կամ ջուրը գոլորշիանում է, կամ այն հանգցնում է կրակին: Հնարավոր է բարեկամություն «հողի» հետ, սակայն միշտ վտանգ կա, որ կամ հողը կսառեցնի կրակին, կամ կրակը կայրի հողին:

Դրական Գծեր-Հեշտ է որոշումներ ընդունում, գործունյա է, եռանդուն, զրուցասեր, լեցուն էներգիայով, հմայիչ է:
Բացասական Գծեր-Անհամբեր է, սիրում է ղեկավարել, մեծամտության հասնող ինքնավստահություն ունի, համառ ու կամակոր է, հաճախ է հակաճառում, անտարբեր է, սիրում է սիրախաղել (ֆլիրտ):

Խոյ-ամենակրակոտ կրակն է` անմար, չընկճվող:
Առյուծ-հավասարաչափ ու կայուն այրվող կրակ է:
Աղեղնավոր-փոփոխական կրակ: Արագ բռնկվում ու արագ էլ անհետանում է:

Նպաստավոր պայմաններ-Կրակի նշանի համար առավել բարենպաստ են ընդարձակ հով տարածքները: Տանը անպայման բաց բուխարի պիտի լինի, որում միշտ պիտի կրակը բոցկլտա: Աշխատանք նույնպես խորհուրդ է տրվում փնտրել բացօդյա զով տեղերում: Սահմանափակ տարածքները, որտեղ օդը սակավ է, խեղդում են կրակին:
Թալիսման-Սալամանդր: Կրակի ոգին է, որն ապրում է կրակի մեջ: Այն կրակին հաջողություն է բերում:

ՕԴ (երկվորյակ, կշեռք, ջրհոս)
Ըմբռնողականություն, ուրախ, զրուցասեր, շփվող բնավորություն: Կարողանում է լավ նամակ գրել, երբ դա պետք է, բայց ընդհանուր առմամբ նախընտրում է հեռախոսը: Չի սիրում տրվել էմոցիաներին: Նախընտրում է սառնությունը: Առանձնահատկությունը`. տրամաբանական ելքեր, որոշումներ, բացատրություններ: Ահա, թե ինչու օդը համեմատվում է մտածողության, պատկերացման հետ: Նա ապրում է գաղափարների, մտքերի աշխարհում: Սիրում է վիրահատել տրամաբանական արգումենտները, ունի պարզ, հստակ մտածելակերպ:
Խորհուրդ է տրվում ընկերներ ու սիրեցյալներ ընտրել «օդից» կամ «կրակից»: Հնարավոր է նաև համատեղում «ջրի» հետ, եթե վերջինսչի վախենում քամուց և «հողի» հետ, եթե այն քամուն հակառակ չէ:

Դրական Գծեր-Առողջ դատողություն, օբյեկտիվություն, թիմային մտածելակերպ, օգնելու պատրաստակամություն, լավ զրուցակից, ազատասեր:
Բացասական Գծեր-Համառություն, մեծամտություն, երկերեսանիություն, մակերեսայնություն, շատախոսություն ու բամբասկոտություն: Սառն է, հաշվենկատ և ինքնակամ:

Կշեռք-վառ արտահայտված օդ` սառը, հանգիստ բնավորությամբ: Հիմնական զենքը համոզմունքն է:
Ջրհոս-անշարժ, ստատիկ օդ է` ճնշման տակ: Վառվում է ազատ արձակվելու ցանկությունից:
Երկվորյակ-փոփոխական օդ է` մեկ տաք, մեկ սառը, իսկ երբեմն երկուսը միասին: Ճանապարհն անցնելու համար օգտագործում է խելքն ու հմայքը և նույնն էլ անում է նահանջելիս:

Նպաստավոր պայմաններ-Օդը պիտի ապրի բաց քամոտ տարածքներում, որտեղ օդը միշտ թարմ է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխություն տանը: Աշխատանքի վայրում նախընտրելի է, որ նրա սեղանը պատուհանին մոտ լինի: Հնարավորության դեպքում օգտակար են բացօդյա զբոսանքները:
Թալիսման-Սիլֆ` օդային ոգի, որը նախընտրում է բաց, ընդարձակ տարածքներ, որտեղ շատ օդ կա, դաշտեր, այգիներ:

ՋՈւՐ (խեցգետին, կարիճ, ձուկ)
Էմոցիոնալ է, զգացմունքային: Ադապտացվելու ունակություններն ավելի մեծ են, քան իրեն է թվում: Նրան թվում է, թե հայտնվել է անելանելի դրության մեջ, սակայն ուրիշները տեսնում են, թե նա ինչպես է գտնում իր ճանապարհը խոչընդոտների մեջ: Հեշտ է տրվում տրամադրության փոփոխություններին: Եթե ինչ-որ մեկը անհաջողություն ունի, ջուրը ցավակցում է նրան: Հրաշալի է զգում մարդկանց, միջավայրը, իրադարձությունները: Մարդիկ նրան նույնիսկ համարում են աննորմալ: Չի կարող բացատրել, թե ինչու, բայց նրա կանխազգացումները միշտ կատարվում են:
Համատեղելի է «ջրի» ու «հողի» հետ: Հողը ջրին հարկավոր է, որպես բնակատեղի, խոռոչ` տեղավորվելու համար: Հնարավոր է բարեհաջող միություն նաև «օդի» հետ, եթե չի վախենում ամպերից ու մառախուղից: Անհամատեղելի է «կրակի» հետ:

Դրական Գծեր-զգայնություն, բարեկեցություն, հանգստություն, իդեալիզմ, ստեղծագործական աուրա, համբերատար, դիմացկուն, դիմացինի մտքերի մեջ թափանցելու ունակություն:
Բացասական Գծեր-Տրամադրության փոփոխականություն, ծուլություն: Դյուրագրգիռ է, պրակտիկ չէ:

Խեցգետին-ջրային գոլորշի` անկրճատելի, էներգիայով լեցուն:
Կարիճ-սառույց: Կարողանում է թաքցնել իր ետին մտքերը, սառեցնել ցանկությունները, իսկ պետք եղած ժամանակ նորից հալեցնել դրանք:
Ձուկ-ստորերկրյա ջուր: Նախընտրում է խոնարհվել, շրջանցել խոչընդոտները, զիջելու գնով առաջ շարժվել:

Նպաստավոր պայմաններ-Նպաստավոր է բնակությունը ջրին մոտ տարածքներում` ծով, լիճ, լողավազան այգում: Ջրի բացակայության դեպքում, նրան կարող է մխիթարել օրինակ ակվարիումը: Աշխատանքի համար հարկավոր է հանգիստ խաղաղ միջավայր: Նա պիտի հեռու մնա դյուրագրգիռ ու աղմկոտ մարդկանցից: Ջրի վրա վատ են անդրադառնում նաև ծնողների վեճերն ու աղմկոտ խոսակցություններն ընտանիքում:
Թալիսման-Ունդինա` ջրահարս, հավերժահարս, որը սիրում է ցանկացած բաց ջրային տարածք, սակայն կարող է տեղավորվել նաև ակվարիումի մեջ:

ՀՈՂ, ԵՐԿԻՐ (ցուլ, կույս, այծեղջյուր)
Երկրային նշան: Չկան գլխապտույտ պլաններ, ամեն ինչում պրակտիկ ու ռեալ է: Իրերն ու իրադարձությունները կոչում է իրենց անուններով և նույնը պահանջում է դիմացինից: Ընդունում է միայն այն, ինչը կարելի է տեսնել, լսել ու շոշափել, այն ինչը ունի փաստացի ապացույց և ոչ մի ֆանտազիա: Նրան երբեմն պրոզաիկ են կոչում, սակայն պրակտիկ պատասխան ստանալու համար դիմում են հենց նրան: Նա գործով է զբաղված, երբ մյուսները շատախոսում են գործի մասին: Քչերը պատկերացում ունեն նրա գաղտնի խորության մասին: Նա շատ հպարտ ու անկաախ է, որի պատճառով էլ այդ խորությունն ի ցույց չի դնում: 
Ընկերներին ու սիրած էակին խորհուրդ է տրվում ընտրել «հողի» նշանից: Հնարավոր է նաև միությունը «ջրի» հետ: Ջուրը չի թողնում հողին անապատանալ, հողն զգում է ջրի կարիքը: Հաջողակ կլինի միավորումը նաև «կրակի» հետ, եթե չի վախենում կրակի պատահական ու հանկարծակի խրախճանքներից և «օդի» հետ, եթե չի վախեցնում նրա ժամանակ առ ժամանակ փոթորիկներն ու պտտահողմերը:

Դրական Գծեր-Պրակտիկ է, հուսալի, կարողանում է ապրել սեփական եկամտով: Կյանքից մեծ սպասելիքներ չունի:Ամուր է, աշխատասեր, կարողանում է մերժել օգնության առաջարկները:
Բացասական Գծեր-Տխուր է, հոռետես, ժլատ: Համառ է, խստապահանջ է իր և շրջապատի նկատմամբ:

Այծեղջուր-«հողի» ամենան է, որը չկա երկրի վրա. թաքնված է, սիրում է ղեկավարել իրադարձությունները կուլիսներից` հրապարակ դուրս չգալով:
Ցուլ-հուսալի է, հաստատակամ: Ժայռի պես անսասան է, մինչ իր հրաբխի խառնարանի բորբոքումը:
Կույս-գործնական է, աշխատում է անվերջ, անդադար` առանց հոգնելու: Նշանաբանն է. ամեն ինչ իր ժամանակն ունի: Այդ նշանաբանն օգնում է նրան սարեր տեղաշարժել:
Նպաստավոր պայմաններ-Երկրի վրա պիտի ապրի` արմատները ամուր սեղմվելով իր տարերքին: Սիրում է այգիներ, ջերմոցներ, ծաղկանոցներ: Նրան պետք է մշտական կայունություն, հուսալի աշխատանք և որ ամեն ինչ իր տեղում լինի:
Թալիսման-Գնոմ` գետնաոգի, գետնաթզուկ: Բնակվում է աննկատ վայրերում`, ջերմոցում, պատուհանագոգի ծաղկամանում. բույսերի ու ծաղիկների հետ: Հաջողություն է բերում երկրի նշանին:









2012 — Վիշապի  տարի. Հորոսկոպ

Նոր տարի,  2012թ, Վիշապի տարի: Փոքր ինչ բարդ և դժվար տարի: Բայց նաև կարևոր և հաջողակ տարի: Պայքարի,  նաև հաղթանակի տարի: Այս տարի խորհուրդ է տրվում խիզախ առաջ շարժվել: եթե ինչ-որ ծրագիր հետաձգվել եք վաղվան, ապա հիմա ժամանակն է դա իրականացնելու: Պետք չէ այլևս մտածել:




Վիշապի  տարին կարևոր ծրագրեր իրականացնելու տարի է :


Մկների համար այս տարին շատ բարեհաջող է: Նրանց համար այս տարի ամեն ինչ շատ լավ է լինելու:
Ցուլերի  պետք է մտածեն,  որ պետք չէ կանգ առնել, թեպետ արտաքուստ  թվում է թե ամեն ինչ շատ լավ է, բայց ոչինչ չանելու դեպքում հնարավոր է այդ ստեղծածը կորցնել: Անընդհատ պետք է առաջ շարժվել:
Վագրերի համար այնքան էլ հեշտ տարի չի լինելու, գլխավորը,  որ կարողանան ճիշտ հենարան գտնեն:
Ճագարներին  ներքին հանգստությունը կօգնի խնդիրները  լուծել:
Վիշապների համար, հաղթանակի տարի է:
Օձերին միշտ էլ  օգնել է իրենց  խելքն ու հնարամտությունը,  այս անգամ էլ կօգնի:
Ձիերի համար այս տարին լավ հնարավորություն է իրենց դրսորել  բոլոր կողմերով:
Այծերն իրենց համար  կարող են  շատ հետաքրքիր բաներ գտնել, հիմնականում հաջողված տարի է լինելու:
Կապիկները  հաճույք են  ստանալու այս տարվանից:
Աքլորներին  այս տարի  ամեն ինչ յուրահատուկ է թվալու, նրանց համար լավ տարի է ընտանիք կազմելու համար:
Շներին դժվարությունները կարող են վախեցնել: Սակայն պետք է կարողանալ դրանք շրջանցել:
Խոզերի համար  այս տարինն շատ տոնական է : Հանգստությունն ու խաղաղությունը կլիցքաթափեն  խոզին: Այս տարի նրանց մոտ ամեն ինչ կստացվի:


Ինչպես դիմավորել վիշապի տարին:


Վիշապն այն կենդանի է, ով սիրում  է իսկապես զվարճանալ: Երաժշտությունը պետք է լինի ռիթմիկ և թեթև: Ժամանակակից, ավանգարդ ռոկը բավականին հարմար է  նոր տարին դիմավորելու համար: Նույն տեղում պետք չէ կանգ առնել: Վիշապը ոսիրում է շարժում: Հանդիպումների ժամանակ պետք է հիշել,  որ վիշապը սիրում է բաց և մեծ տարածություն: Կարող եք ճանապարհորդել կամ քայլել ձեր սիրելի քաղաքով: Վիշապը սիրում է ամեն ինչի նորը: Նոր տարին լավ դիմավորելու համար մտածեք նոր կատակներ և հնարքներ: Ուրախացեք լիարժեք:

Ինչ հագուստով դիմավորել նոր տարին:


Աստղագետները կարծում են,  որ այս տարի հագուստի մեջ անպայամն պետք է սև գույն լինի: Իսկ մյուսները պնդում են, որ սևին պետք  է ավելանա նաև դեղինը կամ կանաչը: Սակայն  անկախ ամեն ինչից պետք  փայլել: Վագրը սիրում է ամեն ինչի պայծառը: Վագրը  սիրում  նաև ճոխ զարդեր:

Ինչպես զարդարել տունը:

Այս տարի լավ կլինի տունը զարդարել ծովային իրերով, խեցգետիններով, խեցիներով: Պետք է նաև տանը վիշապ ունենալ: Խորհուրդ է տրվում փայտից



Ծննդյան օրվա թիվն անփոփոխ է. այն միևնույնն է յուրաքանչյուր անհատի կյանքում և ալիքային ամբողջական դաշտով է պարուրում վերջինիս` կյանքի առաջին իսկ օրերից մինչև կյանքի ավարտը։ Ծննդյան օրվա թվով կարելի է որոշակիորեն բնութագրել մարդուն, իմանալ նրա բնավորության մասին և, նույնիսկ, ղեկավարել նրա ճակատագիրն ու ապագան։ Ծննդյան օրվա թիվը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մարդուն, նրա ծնողներից ժառանգաբար փոխանցված բնավորության գծերը։ Սրանով են պայմանավորված նաև անհատի` իրադարձությունները կառավարելու և իրավիճակին տիրապետելու կամայական գծերը։ 

Изображение
Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև այն պատճառով, որ ուղղորդում է մարդուն գործողությունների ճիշտ ճանապարհով` թույլ չտալով վերջինիս գործել իր հակումներին հակառակ։ Այլ կերպ գործելու դեպքում անհատի կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ են ծառանում։ Այդ թիվը ստացվում է ծննդյան ամսաթվի բաղադրիչ թվերի հանրագումարից և համարվում է անհատականության թիվը, որը բացահայտում է անհատի բնավորության գծերը։
Բազմանիշ թվերը և հաշվարկը պարզեցնելու նպատակով մշակվել են հաշվարկման տարբեր համակարգեր, որոնցից ամենատարածվածը հետևյալն է. պետք է իրար գումարել տվյալ թվի բոլոր բաղադրիչները և եթե հանրագումարում 10 կամ ավելի մեծ թիվ ստացվի, ապա հարկավոր է ստացված թվի բաղադրիչները կրկին գումարել իրար։ Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև ստացվի 1-ից 9-ը ընկած միանիշ թիվ։

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ
ՏԱՏԱՆՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԹԻՎԸ։


Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետևյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ.
23 հունվարի, 1955թ. = 1+2+3+1+9+5+5=26=2+6=8։
Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 8-ի։
Изображение




ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 1


Սա սեփական անձի փառքի և զորեղության, ազդեցիկության և փառասիրության խորհրդանիշն է։ Ծննդյան 1 թիվ ունեցող մարդիկ երբեք չեն շեղվում իրենց ճանապարհից, գիտակցում են իրենց ներուժը և նոր բարձունքների հասնելու համար չեն փորձում դույզն-ինչ ավելի կտրուկ քայլերի դիմել։ Բարձունքի հասնելու ճանապարհը ծննդյան 1 թիվ ունեցող մարդկանց համար ևս հանդարտ, բայց և նպատակասլաց ռազմավարությամբ է իրականանում։ 
Խորհուրդ ենք տալիս խուսափել եսակենտրոնությունից և շահամոլությունից, կամայականությունից և քմահաճությունից և դրսևորել զգուշավորություն։ Վատ չէր լինի, եթե Ձեր շահերը պաշտպանելիս չանտեսեք նաև դիմացինի շահերը։ Այլապես Ձեր շրջապատում արհեստական կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի և արդյունքում կկորցնեք Ձեր ընկերներից շատերին։ 
Լինելով ուժեղ` ծննդյան 1 թիվը հաստատուն է և մեծ վերելքներ կարող է խոստանալ բոլոր այն մարդկանց, ովքեր կհետևեն խորհուրդներին։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 2


Ծննդյան 2 թիվը խորհրդանշում է հոգեկան վիճակի, վարքի և գործողությունների մեջ հավասարակշռությունը, հանգիստ և ներըմբռնող բնավորությունը, փոխզիջման գնալու կարողությունը, բարդ խնդիրների և «սուր անկյունների» հարթեցումը։
Ներքին հակասությունները, անտեղի լրջամտությունը, ընկերներին և շրջապատող մարդկանց տրվող անվերջ խորհուրդները կարող են խանգարել նրանց` զբաղվելու իրենց իսկ առջև ծառացած խնդիրներով։ 2 թիվը հակաթեզ է, այն միևնույն ժամանակ թե՛ հավասարակշռություն և թե՛ հակադրություն է։
Այս թիվը գտնվում է լույսի և խավարի, բարու և չարի, տաքի և ցրտի, հարստության և աղքատության, կյանքի և մահվան միջև։ Այս թիվն ունեցող մարդիկ կարող են ընդունել բոլոր իրավիճակները այնպիսին, ինչպիսին որ կան, հարմարվել և հաշտվել դրանց հետ։
Խորհուրդ կտայինք խուսափել ծայրահեղություններից, ամեն կարգի անվստահությունից և ծայրաստիճան մեծահոգությունից։ 
Լավ կլիներ, որ այլոց հանդեպ հոգատար լինելու հետ մեկտեղ ուշադիր լինեն նաև իրենց սեփական անձի հանդեպ։ Նրանցից հրաշալի խորհրդատու և նախագծող կստացվի, մինչդեռ որպես կատարող նրանք երբևէ չեն փայլի։ Նրանք կարիք ունեն համահեղինակների, համախոհների և գաղափարակիրների։
Սակայն, խորհուրդ է տրվում գործընկեր ընտրելիս շարժվել ոչ միայն զգացմունքներով, այլ նաև բանականությամբ։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 3


Ծննդյան 3 թիվը մյուս թվերի համեմատ ամենից արագ և հեշտությամբ է թույլ տալիս բացահայտել իր բնավորությունը։
Պետք է ասել, որ նրանք օժտված են սուր և ինտուիտիվ (ներըմբռնողական) բանականությամբ, գիտելիքներն արագ և հեշտ յուրացնելու կարողությամբ, որը հաճախ ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում։ Նրանք տաղանդավոր և ընդունակ մարդիկ են, սակայն առանց որևէ մեկի օգնության չեն կարողանում լիարժեք կերպով օգտագործել իրենց տաղանդը, քանի որ նպատակներին հասնելու համար ընտրում են առավել հեշտ ճանապարհներն ու միջոցները։
Նրանք նախընտրում են հարմարվել այն ամենին, ինչից անմիջական օգուտ է ակնկալվում։
Այս թիվն ունեցող մարդիկ կյանքի հանդեպ ցուցաբերում են ոչ շատ լուրջ վերաբերմունք։ Նրանք ձգտում են հետաքրքիր զրուցակիցների, թեթև, հաճելի միջավայրի, մշտական զվարճանքների։ Գերադասում են ապրել օրվա պարգևած հաճույքներով` չմտահոգվելով ապագայի մասին։
Գործը ճիշտ սկսելու դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ վստահ են իրենց ուժերին և իրենց գործի գիտակն են։
Սակայն, ի ծնե անհամբեր խառնվածքը, ավելի հեշտ գործունեության հակվածությունը կարող են խանգարել նրանց այլ` ավելի մեծ հնարավորություններ ընձեռող, մասնագիտական ոլորտ դուրս գալուն։




ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 4


Ծննդյան 4 թիվը խորհրդանշում է հավասարակշռված և աշխատասեր անհատականություն, որը զգուշավոր է և խուսափում է վտանգավոր ձեռնարկումներից։
Ծննդյան 4 թիվ ունեցող մարդիկ ընդունակ են և իրենց գաղափարներով ու ծրագրերով փորձում են ամեն ինչում ինքնուրույն` առանց որևէ կողմնակի աջակցության գլուխ հանել։ Նրանց կարգախոսն է հուսալիությունը, կայունությունն ու ազնվությունը։
Նրանց խաբել հնարավոր չէ, և լավ կլիներ, որ նրանք ինքներն էլ խուսափեն ինքնախաբեությունից։
Եթե նրանց պահանջները համեստ են և նույնքան համեստ են դրանց հասնելու ուղիները, ապա 4 թիվը կարող է նրանց համար դառնալ պարտության խորհրդանիշ։
Սակայն միևնույն ժամանակ այդ նույն թիվը կարող է գիտելիքներ և մասնագիտական ձեռքբերումներ ստանալու համար պարարտ հող հանդիսանալ։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 5


Ծննդյան 5 թիվը խորհրդանշում է խանդավառությամբ լի անհատականություններին, որոնք արկածների և վտանգավոր պատմությունների մեջ ներգրավվելու հակվածություն ունեն։ Նրանց գրավում է այն ամենը, ինչ նոր է և արտասովոր։
Այս թիվն ունեցող մարդիկ սիրում են անդադար շարժման մեջ լինել, գործուղումներն ու ճանապարհորդությունները նրանց տարերքն են, և պետք է ասել, որ ամեն տեղ նրանք իրենց հարմարավետ են զգում։
Նրանք արագ և հեշտությամբ են յուրացնում օտար լեզուները և այլ ժողովուրդների ավանդույթները։
Շատ հաճախ նրանց գործողություններն ու պահվածքը կարող են լինել ոչ ադեքվատ. պահի ազդեցության տակ ծննդյան 5 թիվ ունեցող մարդիկ կարող են հունից դուրս գալ և դառնալ անկանխատեսելի։
Բոլոր տեսակի դժվարություններից նրանք «ջրից չոր են դուրս գալիս»։ Կյանքում նրանց շատ են օգնում հնարամտությունը, սրամտությունը և կենսուրախությունը։
Հաճախակի փոփոխությունների հանդեպ սերը կարող է խթան հանդիսանալ ներկան գնահատելու և շոշափելի ձեռքբերումները տեսնելու համար։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 6


Ծննդյան 6 թիվը համարվում է անգերազանցելի։ Այս թիվն ունեցող մարդիկ իրենց բնույթով ազնիվ, շիտակ և վստահելի են։ Առաջադիմական հայացքների տեր են, սակայն դա ավելի շատ իրենց համար «կերպար» ստեղծելու, շըրջապատի համակրանքն ու հարգանքը վայելելու համար է։ Որպես կանոն, այս մարդիկ խաղաղասեր են և իրենց շրջապատում էլ են փորձում խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծել։ Նրանցից բառի բուն իմաստով լավատեսություն և կենսախնդություն է ճառագում։
Նրանք իրենց վստահված գործերը հաջողությամբ են կատարում և յուրաքանչյուր աշխատանքում իրենց արդարացնում են։ Պետք է ասել, որ այդ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և մեծ փառքի և հաղթանակների չեն ձգտում։ 
Սառնասրտության դիմակը նրանց չի սազում, քանզի այն կասկածի և անվստահության մթնոլորտ կարող է ստեղծել։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 7


Ծննդյան 7 թիվը խորհրդանշում է թե՛ առեղծվածությունն ու չբացահայտված լինելու ցանկությունը և թե՛ գիտելիքների խորն իմացությունը։ Այս հակասությունների շարքը կարելի է անդադար շարունակել։
Ծննդյան 7 թիվ ունեցող մարդկանց հատուկ են բնավորության այնպիսի արտառոց գծեր, ինչպիսիք են` ջանասիրությունն ու բանաստեղծական ոգին, տարօրինակությունները, վերլուծական մտածողության հակվածությունն ու խորը նրբազգացությունը, հարուստ և վառ երևակայությունը։
Այս թվի տակ ծնվում և դաստիարակվում են կոմպոզիտորներ ու երաժիշտներ, գրականագետներ ու բանաստեղծներ, փիլիսոփաներ ու ճգնավորներ, մտավորականներ ու մենակյացներ։
Ոգեշնչման համար նրանք մենության և առանձնանալու կարիք ունեն։ Այս թվի տակ ծնված թույլ անհատականությունները հեշտությամբ կարող են հուսալքության և հոռետեսության գիրկն ընկնել, իսկ առավել ուժեղները` դառնալ վառ անհատականություններ և հաճախ` համաշխարհային հռչակ վայելող մարդիկ։


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 8


Ծննդյան 8 թիվը խորհրդանշում է գործարարությունը, կյանքի բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի և արդյունաբերության բնագավառներում հաջող առաջխաղացումը։ 
Ձգտելով կատարելության` այդ մարդիկ հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերն ու մտադրությունները, ինչում նրանց օգնում են կամքի ուժն ու դիմացկունությունը։ Նրանք չգիտեն խնայել ո՛չ իրենց, ո՛չ էլ ուրիշներին։
Արգելքները, հակառակորդներն ու անանցանելի թվացող խոչընդոտները կարծես նորանոր ուժեր են տալիս ծննդյան 8 թիվ ունեցող մարդկանց` նրանց դարձնելով ավելի դիմացկուն ու աշխատունակ։ 
8 թվի տակ ծնված մարդիկ օժտված են անգերազանցելի վարչական ջիղով։ Նրանք ունեն այնպիսի հմտություններ, որոնցով կարող են ղեկավարել մարդկանց և տանել իրենց հետևից։ Այս երևույթն առավել ակնհայտ է դառնում քաղաքական, զինվորական և գործնական ոլորտներում, որտեղ նրանք կարող են լինել դաժան և անողոք։
Ծննդյան 8 թիվ ունեցող մարդիկ խիստ քննադատաբար են վերաբերվում մարդկանց, ընկերներ ընտրելիս մեծ ուշադրություն են դարձնում վերջիններիս նյութական միջոցներին ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքին։ 


ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 9


Ծննդյան 9 թիվը խորհրդանշում է ուժեղ անհատականություն` օժտված մտավոր և հոգևոր մեծ կարողություններով։ Նրանց հաջողությունը պայմանավորված է արվեստի հանդեպ ունեցած հակումներով, արտիստիկ խառնվածքով և ստեղծագործ ջիղով։
Նման մարդիկ ավելի լավ է հրաժարվեն առևտրականի, մետալուրգի և զինվորականի մասնագիտություններից։
Շատ հաճախ ծննդյան 9 թիվ ունեցող մարդիկ չեն գիտակցում իրենց օժտվածությունը և սխալվում են մասնագիտությունն ընտրելու հարցում։
Այս թվի տակ ծնվածները հաճախ դառնում են մեծ գյուտարարներ կամ նշանավոր երաժիշտներ։ 
Ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով` ընդունակություններով և ցանկությամբ, որոնք միշտ չէ որ համատեղվում են։ Եվ միայն այս երկու գործոնների համադրությունն է ապահովում տվյալ անհատի հաջողությունը։



                                       Բացասական հորոսկոպ

Բացասական հորոսկոպ... - հետաքրքիր, հայերեն, աստղագուշակ, հորոսկոպ
Խոյ
Ծայրահեղ ագրեսիվ է,ռազմատենչ ու դաժան:Գռեհիկ է ու երբեք չի մտածում `ինչ է խոսում:Սիրում է աղի ուտել ու նույնքան աղի հումորներ անել:Մանուկ հասակում երազում է զինվորական կամ ագրեսիայի ու կռվի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել:Եթե նույնիսկ մասնագիտություն էլ չընտրի,միևնույնն է,մշտական կռիվների ու խոսակցությունների կենտրոնում է:Ընտանեկան կյանքում պետք է նրան հեռու պահել փողերից:Նա աջ ու ձախ վատնում է,իսկ թե ուր`ինքն էլ չգիտի:Հասարակության մեջ կարող է ժամերով խոսել իր մասին`չնկատելով մյուսներին:Նա ի ծնե հակված է խռովությունների և սկանդալների:
Ցուլ
Բնույթով դերասան:Փորձում է գտնվել տանջողի դերում և իրենից ցածր է դասում բոլորին`մտածելով,որ աշխարհը միայն իր շուրջն է պտտվում:Սիրում է շքեղություն և հարստություն:Էգոիստ է`սադիստական ուղղվածությամբ:Իր ընտանիքը ահաբեկչության է ենթարկում մանկուց մինչ խորը ծերություն`չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ:Չի վստահում ոչ ոքի`նույնիսկ ինքն իրեն:Զավթում է այն բոլոր արտոնությունները,որոնց ձեռքը հասնում է:
Երկվորյակ
Հավերժ երեխա`ինչպես մտավոր առումով,այնպես էլ զգացմունքների:Հրաժարվում է մեծանալ մինչև խոր ծերություն:Միակ բանը,որ սիրում է`խոսելն է:Չի սիրում կարդալ,բայց ամեն ինչի մասին ունի իր կարծիքը,չնայած,որ այն փոխում է շաբաթական տասից քսան անգամ:Չի սիրում,երբ իրեն ճնշում են:Շատ են սիրում հյուրընկալել:Ծնայած դրան`հյուրասիրում են միայն սուրճ կամ թեյ`կոնֆետով և իհարկե չմոռանալով շատախոսել:
Խեցգետին
Անհաջողակ է կողմնորոշվելիս:Սակայն ոչինչ չի կարող փոխել նրա կարծիքը:Չնայած դրան`սիրում է բանավիճել և մինչև վերջ մնալ իր կարծիքին`դրանով իսկ բարձրանալ  սեփական աչքերում:Նրան վախեցնելով կարելի է ստիպել ամեն ինչ,բայց հարմար դեպքում նա կփախչի և կթաքնվի իր խնդիրներից:Նա հաճույքով սևացնում է բոլորին և ամեն ինչ:Մտածում է,թե ինքը դրության տերն է`ձևանալով ուժեղ և համարձակ:
Առյուծ
Վաղ մանկությունից հակված է հարբեցողությանը և շորթելուն:Նրա ահավոր մեծ հպարտությունն ու ինքնասիրությունը կարող է յուրաքանչյուրի կյանքը թունավորել,իսկ շատակերությունը գրպանները թալանել:Դրա հետ մեկտեղ նա երբեք չի չաղանում:Սիրում է լինել առաջինը ամեն հարցում և,երբ չի ստացվում սկսում է տեղավորվել փոքր սահմաններում:Նա մտածում է,որ ամենահզորն է և երբեք չի սխալվում:
Կույս
Կույսի մանրախնդրությունը<<Քթի մազ>> դարձնում է նրան անտանելի տանը և աշխատավայրում:Իրենց բնավորության այդ գծով նրանց մոտ գործերը կամ ձախողվում են կամ հասնում են փայլուն հաջողության:Ամեն ինչ նրա մոտ սառը հաշվարկ է և ինչ նա անում է ծանր է,կոկիկ և ձանձրալի:Եվ դրանից բացի նա նոր ինտրիգներ է սիրում  ստեղծել, և երբ նրա շուրջը թշնամի է հայտնվում`նա հագստանում է միայն այն ժամանակ,երբ թշնամին շատ հեռվում է:
Կշեռք
Իսկական անհաջողակ:Նրանք չունեն հաջողություն ոչ սիրո ,ոչ աշխատանքի,ոչ տնային հարցերում:Դժվար պահերին չեն կողմնորոշվում:Սկսում են դողալ կամ ուշաթափվել:Դրա համար էլ միշտ նրանց փոխարեն որոշում կայացնում են ուրիշները:Ձևացնում են,որ հասկանում են մշակույթից ամեն ինչ`չնայած դա այդպես չէ:Հաճախ գրում են տխուր հուշերի մասին:
Կարիճ
Վտանգավոր է,նույնիսկ հեռավորության վրա:Սադիստ են և մազոխիստ միաժամանակ:Կարիերա են ստեղծում`դիակների վրայով:Դավաճան են:Եթե նա ասում է,որ գնահատում է քո ընկերությունը,ուրեմն մտածիր ,թե ինչ է նրա ուզածը իրականում:Սիրում է խոսել իր ինտիմ կյանքի մասին`միաժամանակ լպիրշ ծաղրի ենթարկելով նրանց,ովքեր նրա հետ կապ են ունեցել:
Աղեղնավոր
Նրա լավատեսւթյունն ու պնդաճակատությունը չի փոխի նույնիսկ ամենասարսափելի անհաջողությունը:Նրա հետ հինգ րոպե խոսելուց հետո`ցանկություն է առաջանում նրան անցավ ու արագ վերացնել:Դրա հետ մեկտեղ ագրեսիվ է:Սիրում է բարի (ինչպես ինքն է կարծում) նպատակների համար ստել և հորինել:Սիրում է բոլոր այն վայրերը,որտեղ կարող է ձրի ուտել-խմել:
Այծեղջյուր
Դաժան է,սառը և անհոգի`ինչպես սառցե բեկորը:Ուրիշներին ճնշելը նրա կյանքի իմաստն է:Ծեծում է կողակցին և ահաբեկում զավակներին:Հետ է քաշվում միայն ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքում:Հիշաչար և վրեժխնդիր է:Երբեք ոչ ոքի չի ներում ու չի մոռանում:
Ջրհոս
Երազող և ցնորված է:Կտրված է իրական կյանքից:Երբեք չի վերադարձնում պարտքով տված գումարը:Բոլորի մասին վատ է արտահայտվում,ընդ որում նրանց թիկունքում է անում այդ ամենը:Միշտ խախտում է իր խոստումը և չի սիրում աշխատել:
Ձկներ
Երազկոտ են և երազելով այնքան են շփոթվում,որ չեն հասկանում,որտեղ է ճիշտը և սուտը:Չափից դուրս հետաքրքրասիրությունը ստիպում է նրանց ձևանալ թույն հոգեբան ու բավարարել իր անհագ հետաքրքրասիրությունը:Շափից դուրս էմոցիոնալ են`երբեմն անզուսպ:Ինչ որ բան նրանց ստիպել անհնար է ու անիմաստ:



                                     ևս մի բան վիշապի մասին



Նոր  2012 թվականը վիշապի տարի է: Դժվար տարի է, սակայն  կարևոր և հաջողակ: Մարտերի ու հաղթանակների տարի է: Գնացեք համարձակորեն առաջ: Եթե ​​ ինչ- որ բան դրել եք մի կողմ ապա հիմա  ժամանակն է այն անելու: Վիշապի տարում պետք է իրականացնել բոլոր կարևոր ծրագրերը: Դրսևորեք հնարամտություն, պլանավորեք ձեր գործունեությունն ու ժամանակը:






ԱՅԾԵՂՋՈՒՅՐ – 21.12 – 19.01

Քարը  - նռնաքար, ռուբին, օնիքս
Մետաղը - արճիճ, պողպատ
Բույսը -  կապույտ` մոխրագույն երանգով, սպիտակ, սև
Կենդանին – քարայծ, կրիա
Թիվը -  3.5.7.8.14    
Հաջող  օրը -  երեքշաբթի, շաբաթ
Աստղերը  խորհուրդ են տալիս դժվարությունների  հանդիպելիս` չընկճվել: Այս տարի Դուք կհավատաք, որ երազները կատարվում են, և հեքիաթը դառնում է իրականություն: Ֆանտաստիկ հաջողություններ կունենաք աշխատանքում և փող վաստակելու մեջ: Ձեր հաղթանակների գաղտնիքը կախված է լավ աշխատելուց ու շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:





ՋՐՀՈՍ – 20.01 – 19.02
 Քարը  - ամետիստ, ցիրկոն, օպալ
Մետաղը - անագ
Բույսը – ձիթենի, նարգիզ, մանուշակ
Գույնը – ուլտրամանուշակագույն, փիրուզագույն
Կենդանին - արծիվ, սիրամարգ, մեղու
Թիվը – 1.4.11
Հաջող  օրերը – չորեքշաբթի, շաբաթ
Ճիշտ է, տարեսկզբին աշխատավայրում կծագեն  որոշ դժվարություններ, բայց դրանք կլինեն ժամանակավոր: 2011 թվականին ջրհոսներին սպասվում են կարևոր ձեռնարկումներ, չնայած այն բանին, որ ծիծաղն ու լացը, ուրախությունն ու  տրտմությունը, հաջողությունն ու անհաջողությունը գրկախառն կուղեկցեն Ձեզ:Սակայն չվհատվեք: Հարստության, կարիերայի և բիզնեսի բնագավառներում կհասնենք հաջողությունների և հասարուկության մեջ կամրապնդվեն Ձեր դիրքերը: Ընդհանուր առմամբ, տարին Ջրհոսների համար կլինի արգասաբեր: Առաջիկա երկու ամիսներին նրանց սպասվում են ֆինանսական հաջողություններ:





ՁԿՆԵՐ  - 20.02 – 19.03
Քարը – մարգարիտ, լուսնաքար
Մետաղը – պլատին
Բույսը – կակաչ, միմոզա, հասմիկ
Գույնը - ալ կարմիր, կապույտ, պողպատագույն
Կենդանին – շուն, ձուկ, դելֆին
Թիվը – 7.9.12
Հաջող  օրերը - երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
Ովքեր ծնվել են այս համաստեղության տակ 2011 թվականը կլինի կարիերայի վերելքի տարի: Աշխատեք առաջացած խնդիրները սրտին մոտ չընդունել և իմացեք, որ դա ժամանակավոր բնույթ է կրում:
Կարևոր խորհուրդ աստղերի կողմից. զգույշ եղեք ուրիշի փողերի հետ: Իմացեք, որ անցյալ տարում սկսած գործերը հաջող կընթանան նաև այս տարի, և որ ամենակարևորն է, Ձկները հնարավորություն կստանան ընդլայնելու իրենց բիզնեսը:
Ընդհանուր առմամբ Ձկների համար տարին կանցնի հաջող, ընտանեկան երջանիկ մթնոլորտում:





ԽՈՅ  - 20.03 – 19.04
Քարը  - ակվամարին,ադամանդ, սուտակ
Մետաղը - երկաթ
Բույսը – մեխակ, մանուշակ, ալոճենի
Գույնը – կարմիր, ոսկեգույն, նարնջագույն
Կենդանին – շուն, եղնիկ
Թիվը – 4.7.9.11
Հաջող  օրերը - երեքշաբթի, կիրակի
Սպասվում են դրական փոփոխություններ անձնական կյանքում և աշխատանքում: Տարվա ընթացքում կգրանցվի եկամուտների բարձր մակարդակ: Աստղերը խորհուրդ են տալիս նապաստակի տարում ձեռք բերել լրացուցիչ մասնագիտություն: Այն ապագայում պետք կգա: Խոյերը լուրջ ուշադրություն պետք է դարձնեն առողջությանը, ավելի շատ զբաղվեք սպորտով, զբոսնեք և պահպանեք ճիշտ սննդակարգ: Դուք կօգտագործեք ցանկացած առիթ` կյանքն էլ ավելի վառ ու հետաքրքիր դարձնելու համար: Ընդհանուր առմամբ  նապաստակի տարին Խոյերի համար բավականին արդյունավետ է:





ՑՈՒԼ -  20.04 – 20.05
Քարը -  ագաթ, տոպազ, օպալ
Մետաղը – պղինձ
Բույսը – հովտաշուշան, յասաման, մանուշակ
Գույնը - դեղին, վառ երկնագույն, կիտրոնականաչավուն
Կենդանին – ցուլ, կով
Թիվը – 2.6
Հաջող օրերը - երկուշաբթի, ուրբաթ
Տարին հաջող է նկարչությամբ և երաժշտությամբ զբաղվողների համար: Ցլերի համար 2011 թվականի հունվար և մարտ ամիսները բարեհաջող կլինեն բիզնեսի ասպարեզում վերելք ապահովելու գործում: Համբերությամբ զինվելով Ցլերը կարող են ետ վերադարձնել անցյալ տարվա պարտքերը: Աստղերը ցլերին խորհուրդ են տալիս զսպել խանդը և սիրելիի հետ հարբերությունները կառուցել հարգանքի և փոխվստահության վրա: Ընդհանուր առմամբ, տարին Ցլերի համար կլինի փոփոխական` հաջողություններին կփոխարինեն անհաջողությունները և`  հակառակը:





ԵՐԿՎՈՐՅԱԿ – 21.05 – 21.06
Քարը - ագաթ, լեռնային հախճապակի
Մետաղը - արծաթ, տարբեր համաձուլվածքներ
Բույսը – կաղնի, ընկուզենի
Գույնը – վառ կարմիր, մանուշակագույն
Կենդանին – նապաստակ, թութակ
Թիվը – 3.5.12.15
Հաջող օրերը -  չորեքշաբթի, կիրակի
Դուք  կնախագծեք ու համարձակորեն կյանքի կկոչեք նոր բիզնես ծրագրեր: Արդյունքում` Դուք մեծ հարգանք ու հեղինակություն կվայելեք Ձեր շրջապատում, ձեռք կբերեք նոր գործընկերներ, որոնք կառաջարկեն Ձեզ էլ ավելի եկամտաբեր աշխատանք: Տարվա ընթացքում կունենաք կայուն աշխատավարձ և եկամուտներ, ինչը հնարավորություն կտա բարելավել բնակարանային  պայմանները:
Աստղերը Երվորյակներին խոստանում են բարեհաջող ամուսնություն  և  հուշում են, որ երբեք առաջ չընկնեն իրադարձություններից: Այնպես, որ 2011թ-ը միանշանակ  Ձերն է:





ԽԵՑԳԵՏԻՆ  - 22.06 – 21.07
Քարը - զմրուխտ, ռուբին, լուսնաքար
Մետաղը - արծաթ
Բույսը – լոտոս, նշենի, հասմիկ, ջրաշուշան
Գույնը – սպիտակ, երկնագույն, արծաթագույն
Կենդանին – կատու, կրիա
Թիվը – 1.2.5.8
Հաջող  օրերը - երկուշաբթի, հինգշաբթի
Նապաստակի տարում Խեցգետիններն ավելի շատ կզբաղվեն նոր հարաբերություններ ստեղծելով, քան`  աշխատանքով: Նրանք այս տարի դառնում են փոփոխական: Անցյալ տարվա  համեմատ հեշտ են կարողանում ծանոթություն հաստատել մարդկանց հետ, սակայն քիչ ժամանակ են տրամադրում հաճելի ժամանցների համար, որը նրանց ապրելակերպը դարձնում է հոգնեցուցիչ:





ԱՌՅՈՒԾ – 22.07 – 22.08
Քարը - ալմաստ, տոպազ, օնիքս, ռուբին
Մետաղը – ոսկի
Բույսը - գլադիոլուս, քրիզանթեմ, արևածաղիկ
Գույնը – ոսկեգույն, վառ դեղին, ծիրանագույն
Կենդանին - առյուծ, կարապ
Թիվը – 1.5.9.11
Հաջող  օրերը – կիրակի
Առյուծներին սպասվում է բերքառատ տարի: Գազանների արքան իր ճանապարհին կհաղթահարի ամեն մի խոչընդոտ: Անցնող տարին առյուծների համար եղել է փորձությունների և խոչընդոտների հաղթահարման տարի, սակայն նրանք պատվով դուրս եկան, որի համար նապաստակը շռայլորեն կվարձատրի: Բացառված չէ, որ Առյուծները անշարժ գույք  ձեռք բերեն կամ ձեռնարկեն  բնակարանային հիմնանորոգումներ:
Աստղերը  խորհուրդ են տալիս խնայել  նյարդերը և  զբաղվել առաղջության պահպանմամբ, ինչպես նաև` աչքաթող չանել զուգընկերոջը և աջակցել նրան: 
Ընդհանրապես  Առյուծներին սպասվում է բարեհաջող, անակնկալներով հարուստ տարի:





ԿՈՒՅՍ  - 23.08 – 22.09
Քարը  - մալախիտ, նեֆրիտ, մարմար
Մետաղը – պղինձ, անագ
Բույսը – նարգիզ, կակաչ
Գույնը – սպիտակ, կանաչ, երկնագույն
Կենդանին – կզաքիս, ավանակ, չղջիկ
Թիվը – 5.6.12.20
Հաջող  օրերը  - չորեքշաբթի
Այս  նշանի  տակ  ծնվածները  տարին կսկսեն  դժվարություններով, սակայն չի  բացառվում, որ նրանց կյանքում կլինեն փոփոխություններ, որոնք հաջողություններ  կբերեն  նրանց:
Աստղերը  հուշում են, որ Կույսերը  պետք է հետևեն  իրենց  առողջությանը և ամեն ինչ չպետք է մոտ ընդունեն սրտին:
Տարեկեսին  Կույսերը շնորհակալություն կհայտնեն  իրենց ճակատագրից,  քանզի կավարտեն անցյալ տարում կիսատ թողած գործերը:
Ընդհանուր  առմամբ տարին Կույսերի համար կլինի փոփոխական` կլինեն և մակընթացություններ, և վերելքներ:





ԿՇԵՌՔ  24.09 – 22.10
Քարը  ալեքսանդրիա, բյուրեղապակի
Մետաղը  -  բրոնզ
Բույսը  -  վարդ, քրիզանթեմ
Գույնը – կանաչ, ծովային  ալիքի գույն
Կենդանին - ակվարիումային  ձկներ, շուն, կատու
Թիվը – 2.6.7.8.9.15
Հաջող  օրերը – ուրբաթ, շաբաթ 
Առջևում  սպասվում են  անհանգիստ, բայց  բավականաչափ  հագեցված  օրեր: Հնարավոր են աշխատանքային նոր ծրագրերի մշակում և իրականացում: Ձեզ  սպասվում են հաճելի նոր ծանոթություններ, որնք կօգնեն հաջողության հասնելու բիզնես ծրագրերի իրականացման գործում: Չվհատվեք, դիմեք ռիսկի և կունենաք  ֆինանսական հաջողություններ, որոնք կզարմացնեն Ձեր շրջապատին: Աստղերը հուշում են զգուշանալ մտերիմ մարդկանցից, որոնք կփորձեն  դավաճանել:
Ինչ արած, կյանքին մոտեցեք  փիլիսոփայորեն: Վրեժխնդիր լինելու փոխարեն, ավելի լավ է մոռանալ նման մարդկանց գոյությունը:
Հիշեք, որ կյանքը անցողիկ է և ամեն մի փորձություն մարդկանց համար է, իսկ Կշեռքները  կարողանում են պահպանել նժարների հավասարակշռությունը:





ԿԱՐԻՃ  23.10 – 21.11
Քարը – տոպազ, ռուբին, ակվամարին
Մետաղը - երկաթ, պողպատ
Բույսը – քրիզանթեմ, մեխակ, վարդակակաչ
Կենդանին - գայլ, կարիճ
Թիվը – 4.5.8.9.10
Հաջող  օրերը - երեքշաբթի
Կարիճների  համար  2011 թվականը  լինելու է  բացահայտումների տարի: Նրանց առջև կբացվեն նոր հորիզոններ: Թեև  Կարիճներին սպասվում է  ծանր, դժվարին տարի, սակայն այն լինելու է եկամտաբեր:
Ցանկացած նոր  գործ  կամ նախաձեռնություն  կուղեկցվի հաջողությամբ, սակայն սկզբնական շրջանում կզգացվի փողի կարիք: Կարիճները հուսահատվող չեն, քանզի այն արագորեն կկարգավորվի:
Աստղերը  հուշում են, որ Կարիճները կարող են պատահական  ծառայողական սիրավեպեր ունենալ, որը կարող է վտանգավոր լինել նրանց հեղինակության, ընտանիքի և երեխաների համար, և խորհուրդ են  տալիս հանգիստն անցկացնել մտերիմ ընկերների ու ընտանիքի շրջապատում:
Ընդհանուր առմամբ, տարին Կարիճների համար կլինի խիստ ծանրաբեռնված, սակայն ֆինանսապես առատ տարի:





ԱՂԵՂՆԱՎՈՐ  24.11 – 20.12
Քարը - փիրուզ, տոպազ,օպալ
Մետաղը – ցինկ, անագ
Բույսը - արմավենի, նարցիս, մեխակ
Գույնը – կապույտ, երկնագույն, ալ կարմիր
Կենդանին – կով, ձի, շուն
Թիվը – 3.4.9
Հաջող  օրերը  - հիգշաբթի
Աղեղնավորների համար 2011 թվականը շատ հաջող  տարի է:  Նրանց սպասվում են հաճելի և նոր փոփոխություններ: Չնայած նրանք միշտ փնտրտուքների  մեջ են, սակայն կարողանում են հանգիստ կերպով ելք գտնել նման իրավիճակներից: Նրանց համար բնորոշ է  համբերատարությունը և ստեղծված  կոնֆլիկտներից  դուրս  գալու  հնարամտությունը: Աստղերը  հուշում և միաժամանակ զգուշացնում են զգույշ լինել ուրիշի փողերի հետ և անտեղի գլխացավանք չստեղծել իրենց և շրջապատի մարդկանց համար: Տարեվերջին, երբ Աղեղնավորները իմի բերեն իրենց անցած ճանապարհը, կնկատեն, որ ունեն բավականին ձեռքբերումներ անձնական կյանքում և աշխատանքում:
Ընդհանուր առմամբ տարին Աղեղնավորների համար հիանալի է:  



                                            Էրոտիկ հորոսկոպ 


ԽՈՅ (մարտ 21 - ապրիլ 20)
ԿԻՆ Բավականին ամուր, նույնիսկ համառության հասնող, սկզբունքների կրող է, որը անդրադառնում է նաև իր էրոտիկ հակումների վրա: Նա ջանում է ինքը ընտրել տղամարդուն: Կարողանալով մատուցել իրեն հասարակության մեջ` իր համար ստեղծում է հմայիչ կնոջ իմիջ: Ինտիմ կյանքում նա բավական էգոիստ է, սակայն ոչ բնավորության պատճառով, այլ ցանկության` ստանալ զուգընկերոջից այն, ինչ սպասում է «իդեալական» տղամարդուց: Անկողնում բծախնդիր է, քանի որ իրեն պահում է սեքսի մասին իր ունեցած կայուն պատկերացումներին համապատասխան: Նույնիսկ անկողնում չի սիրում ենթարկվել, չնայած որ, հենց այստեղ է նրան հարկավոր ուժեղ ու իշխող զուգընկեր: Նա անսպառ կենսական էներգիա ունի ու կարող է, նույնիսկ հարաբերությունից չստանալով լիարժեք բավականություն` ամուսնուն հիրավի հաճույք պատճառել: Կյանքի ընթացքում նրան սպասվում են շատ սիրային խնդիրներ, որոնցից մեկը կարող է տրագիկ ավարտ ունենալ:
ՏՂԱՄԱՐԴ Նրա ուժեղ, իշխող, հաճախ ոչ սովորական բնավորությունը արտահայտվում են մարդկանց հետ բոլոր հարաբերություններում, այդ թվում և կանանց հետ հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար, նա գործի է դնում բոլոր հնարավոր խորամանկություններն ու հնարքները, ընդունակ է նենգության ու խաբեության, հաճախ խնդիրներ է ստեղծում իր համար այնտեղ, որտեղ դրանք չկան: Դրա հետ մեկտեղ, հարաբերությունը նրա համար սքանչելի չէ, քանի որ ուժերը ծախսվել էին դրան հասնելու համար: Անկողնում կոպիտ է ու անզուսպ: Նրան ցավոտ կվիրավորի փոքրագույն ակնարկը իր սեքսուալ անկարողության մասին: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով ու ոգեշնչող խոսքեր է ասում: Երբեմն նա կասկածամիտ է դառնում ու այդ ժամանակ հարաբերությունը կնոջ համար փորձանքի է վերածվում: Ամուսնության համար նա ընտրում է այնպիսի կնոջ, որը կենթարկվի իրեն ու կհետևի իր քմահաճույքներին: Ամուսնական կյանքում ձեռք բերելով ինքնավստահություն ու հանգստություն, նա կլինի կնոջ համար հիանալի սեքսուալ զուգընկեր ու լավ ընտանեհայր: 


ՑՈւԼ (ապրիլ 21 - մայիս 20)
ԿԻՆ Հմայիչ է, նրբաճաշակ, կամակոր ու զգացմունքային: Նա ձգտում է շրջապատել իրեն գեղեցիկ իրերով ու փայլուն տղամարդկանցով: Չնայած որ, տղամարդիկ շատ լավ հասկանում են նրա բնավորությունը, ամեն դեպքում, ջանում են նրա հետ ինտիմ հարաբերության հասնել, քանի որ, նա հիանալի զուգընկերուհի է, որը կարող է նրբին զգայական հաճույք պարգևել: Զգացողությունների լիարժեքության ուրախությունը փոխանցվում է զուգընկերոջը: Բայց և այնպես, նրա ուրախությունը անվերջանալի չէ: Որոշ ժամանակ անց, նա գտնում է, որ իրեն այլ գիրկ է հարկավոր երջանկության համար: Էրոտիկայի մեջ անկեղծ է ու տրվում է իր հակումներին առանց ետ նայելու` ջանալով նոր պարտնյորից քաղել դեռևս չճաշակած ու չուսումնասիրած նոր հաճույքներ: Պետք է խոստովանելլ, որ նա տղամարդկանց համար նույնքան գրավիչ ու հրապուրիչ է, որքան քայքայող ու ավերող: Նրա ամուսնական կյանքը հաճախ խառնաշփոթային է ու անկայուն:
ՏՂԱՄԱՐԴ Կանայք ձգտում են նրա հետ ամուսնանալ: Կանանց գրավում է նրա ինքնավստահությունը, սեփական արժանիքի զգացումը, զուգընկերուհու նկատմամբ կոռեկտ ու հարգալից վերաբերմունքը: Նրան ճարտար ու նրբին սիրեկան չես կոչի , բայց նրա կիրքը ուժեղ է ու ազդում է կանանց վրա: Հարաբերության ժամանակ նա հակված է իրավահավասարության ու չի ձգտում խեղդել զուգընկերուհուն զգայնությամբ: Նա բացահայտ է գործում մերձեցման բոլոր դրսևորումներում ու պահանջում է նույնպիսի բացահայտ դրսևորում կնոջից: Խանդոտ է, բայց համարում է դա իր թուլությունը: Ինչպես և ամեն ինչում, կնոջ ընտրության հարցում նույնպես բացարձակ անկախ է ու հույսը դնում է միայն սեփական փորձի վրա: Նրան գրեթե անհնար է «գերել» բազմաթիվ կանացի խորամանկություններով. նա բավականին խելացի ու խորաթափանց է: Հետևում է մարմնի գերազանց կառուցվածքին ու ֆիզիկական տվյալներին մինչև խոր ծերություն: Ամուսնությունը երկար ու երջանիկ է, չնայած որ նա դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում: 


ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիս 21 - հունիս 21)
ԿԻՆ Երևում է «Երկվորյակ»-ից նրան որոշակի երկատվածություն է բաժին ընկել: Մի կողմից խելքը, խորաթափանցությունը, հիանալի բնավորությունը, մարդկանց հետ շփվելու հմտությունը օգնում են հասնելու լավ հաջողությունների աշխատանքի մեջ: Մյուս կողմից սակայն, այդ նույն խելքն ու մարդկանց հետ շփվելու ունակությունը հնարավորություն չեն տալիս նրան գտնելու իր միակ ու անկրկնելի տղամարդուն: Նա հավատարիմ ու հուսալի ընկեր է շատերի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն համահավասար պարտնյորի: Հենց նրան է պատրաստ նվիրելու իր զգացամունքայնությունն ու նվիրվածությունը: Բայց նրան համապատասխան տղամարդիկ հանդիպում են հազվադեպ, ու շատ հաճախ կրակն այդպես էլ չի բոցավառվում: Պատահական կապերում, որոնք շատ չեն լինում, նա գտնում է հասարակ ֆիզիկական բավարարվածություն: Այդ կանանց չեն լքում, նրանցից լուռ հեռանում են` հոգում տանելով հարգանք դեպի նա: Սակայն, եթե նա հանդիպում է իր ընտրյալին, ապա նրանց ամուսնությունը ընտանեկան կյանքի երջանկության օրինակ կարող է ծառայել:
ՏՂԱՄԱՐԴ Այս նշանի տակ ծնվածների մեծամասնությունը տաղանդավոր, շնորհալի կերպարներ են: Նրանք շրջապատող աշխարհի զգայական ընկալում ունեն: Բարձր են գնահատում կնոջ գեղեցկությունը, ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն Երկվորրյակի տաղանդը ամենևին չի հանդիսանում նրա գրավականը սեքսուալ ոլորտում: Ռոմանտիկ աշխարհընկալումը խանգարում է նրան ճիշտ գնահատել կնոջը, նա փաթաթում է զուգընկերուհուն ռոմանտիզմի շղարշով: Բնականաբար սա պատասխան զգացմունք է առաջացնում, բայց հարաբերությունը հաճախ հիասթափեցնում է պարտնյորուհուն: Սեքսուալ տաղանդ նրան միշտ չէ, որ տրված է: Ռոմանտիկ կերպարանքը սնում է նրա ստեղծագործական կյանքը, բայց ոչ ինտիմ հարաբերություններին: Նա անընդհատ մուսայի կարիք ունի ու գրեթե միշտ գտնվում է կին, որը զոհում է իրեն հանուն տաղանդի: Նա շատ լավ հասկանում է, որ ստեղծել նրա հետ նորմալ ընտանիք անհնար է ու բավարարվում է պահապան մուսայի դերով: 


ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 - հուլիս 22) 
ԿԻՆ Բնավորությամբ նա չափազանց էրոտիկ է ու անզուսպ ձգտում է զգայական հաճույքին: Սակայն, որքան էլ զարմանալի է, տղամարդկանց հետ իրեն սառն է պահում: Նրան թվում է, թե իր տենչանքը թուլություն է, որը նկատում են տղամարդիկ, սակայն երբեք չի սիրում ընդունել իր թուլությունները: Նա շատ ջանքեր է գործադրում ուժեղ ու ինքնուրույն երևալու համար: Սակայն հեշտ է գրգռվում, կիրքը գրավում է նրան ու նա ջանում է թաքցնել դա, ինչը երբեմն հասցնում է նրան կոպտության: Հարաբերությունից հետո նա աշխատում է այլևս չհանդիպել իր պարտնյորի հետ, իսկ եթե դա անխուսափելի է, ապա նրա հետ իրեն պահում է կամակոր ու դյուրագրգիռ: Սակայն, եթե հանդիպում է տակտով ու համբերատար տղամարդ, որը կարող է, առանց իր մասին մտածելու, հոգ տանի լիովին բավարարելու Խեցգետնի ցանկությունները, Խեցգետինը հարաբերությունից հաճույք է ստանում: Պետք է միայն նկատել, որ շատ քիչ տղամարդիկ կան, որոնք պատրաստ են նման զոհողության:
ՏՂԱՄԱՐԴ Նրա հետևից ձգվում է վիրավորված ու լքված կանանց երկար շլեյֆը: Բայց դա նրա մոտ կարեկցանքի զգացում չի առաջացնում, քանի որ նա դրան հակված չէ: Նա առանձնանում է էգոիզմով` համեմված պճնամոլության ու ինքնավստահության բավական մեծ մասնաբաժնով: Փորձ ունեցող կանայք խուսանավում են նրանից: Դրան հակառակ նա պատրաստ է ծուղակը գցել երիտասարդ աղջիկներին, սակայն լքում է նրանց, հենց որ ձանձրանում է: Չնայած նա էրոտիկ է, բայց անկողնում հոգ է տանում միայն սեփական բավարարվածության համար, երբեմն դրսեվորելով վիրավորական ու ցինիկ վարք: Նրա հետ հարաբերության ժամանակ իրական հաճույք ստանում են միայն դեպի մազոխիզմը հակում ունեցող զուգընկերուհիները: Իր ամբողջ սեռական կյանքը ենթարկում է սեփական առողջության հոգատարության համար: Ամուսնությանը դիտում է որպես մահափորձ սեփական ազատության նկատմամբ: Նա ստեղծված չէ ամուսնության համար, քանի որ նա ձգտում է խեղդել շրջապատում բոլորին: Նրա կինը դժբախտ, մոռացված էակ է: Սակայն լինում են բացառություններ, երբ Խեցգետնին հանդիպում է նրանից ավելի տիրող ու դաժան կին: 


ԱՌՅՈւԾ (հուլիս 23 - օգոստոս 23)
ԿԻՆ Նա շատ հմայիչ է ու ունակ է իր ծուղակը գցելու նույնիսկ սթափ մտքին: Միևնույն ժամանակ իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, ու նա ցուցաբերում է դատողականություն բոլոր իրավիճակներում: Նույնիսկ հարաբերության ժամանակ տղամարդը զգում է նրա անկիրք հայացքը: Մասամբ դա կարող է բացատրել նրա ֆիզիկական սառնությունն ու թույլ հետաքրքրասիրությունը սեքսի նկատմամբ: Նա գործնական է ու ամեն մի զուգընկերներոջը գնահատում է իչպես պոտենցիալ ամուսին: Նրան ի ծնե տրված է լինել լավ կին ու մայր: Հենց ընտանիքի պաշտպանության հարցում է արտահայտվում նրա առյուծային բնույթը: Բայց նրա անտարբերությունը սեքսի հանդեպ շատ խնդիրներ է առաջացնում ամուսնու համար: Շատ հաճախ, շարունակելով սիրել իր կնոջը, նա կապ է հաստատում այլ կնոջ հետ, որը ունակ է տալու նրան էրոտիկ զգացողությունների ամբողջ գամման: Առյուծը խանդոտ է, սակայն նրա ամուսնու դավաճանության մեջ մեղադրել պետք է միայն ու միայն իրեն: Ամուսնությունը հաջող կլինի, եթե նրան հանդիպի նույնատիպ էրոտիկ մակարդակ ունեցող տղամարդ:
ՏՂԱՄԱՐԴ Բազմաթիվ թուլություններ ունի: Շուրջը նույնիսկ չեն նկատում, որ վստահ ու բարեհոգի կերպարի ետևում թաաքնվում է իր կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահության բացարձակ բացակայություն ունեցող տղամարդ: Նրան անվերջ թվում է, որ իր փոքր իսկ ոչ գրագետ քայլը (հարաբերության ժամանակ) զուգընկերոհւու կողմից ծաղրանքի կարժանանա: Նա անընդհատ տապալման է սպասում և այդ պատճառով գտնվում է անընդհատ ներվային լարվածության վիճակում: Իր լիարժեքությունը համոզելու համար, նա դիմում է բոլոր հնարավոր սիրային խորամանկությունների, մտնում է կասկածելի կապերի մեջ: Նրա իրական հնարավորություններն ու ուժը բացահայտել կարող է միայն խելացի ու տակտիկ զուգընկերուհին, որը կկարողանա համոզել նրան, որ նա մի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց: Հենց այդպիսի պարտնյորուհին կդառնա նրա կինը` ստանալով որպես պարգև հիանալի տղամարդ, հոգատար ու գուրգուրող հայր իր երեխաների համար: 


ԿՈւՅՍ (օգոստոս 24 - սեպտեմբեր 23)
ԿԻՆ «Կույս» համաստեղությունը նրան փոխանցել է բոլոր կանացի որակները. գեղեցկություն ու փափուկ բնավորություն, հավատարմություն ու նրբություն, սեքսուալ զգացողությունների լիարժեքություն: Նա շատ ձգողական է տղամարդկանց համար, սակայն երբեք չի օգտագործում այդ փաստը շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն, որ տղամարդը հաճույք է ստանում իրենից: Պետք չէ նրանից սպասել գերկրքեր ու բուռն հուզավառություն, նա ստեղծված է փաղաքշվելու համար ու դա դարձնում է հարաբերությունը անկրկնելի: Նրանում ապրում է խոր հարգանք տղամարդու նկատմամբ ու նրա գրկում զգում է իրեն ապահով ու հանգիստ: Այդ զգացումը փոխանցվում է նաև իր ընտրյալին: Նա փոքր ինչ ամոթխած է: Նրա ձգողականությունը տղամարդուն իր մոտ է վերադարձնում նորից ու նորից: Կույսը իդեալական կին է, մայր ու տնտեսուհի:
ՏՂԱՄԱՐԴ Սերը կարգ ու կանոնի հանդեպ ու զգոնությունը ոչ միայն աշխատանքում, այլ նաև կանանց հետ փոխհարաբերություններում տրված է Կույսերին: Ձգտումը դեպի պարզն ու հասարակը և որոշակի երկչոտությունը փոքր ինչ դժվարեցնում են նրա սիրային կապերը: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է նրա իդեալական պատկերացումներից կնոջ մասին: Նրա սեքսուալ հնարավորությունները բարձր են, սակայն զուգընկերուհուն գրավում է ոչ թե դա, այլ նրա քնքշությունը, որը հազվադեպ է նկատվում մյուս տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա գրավում կանացի սիրտը: Սակայն նա կարող է բավարարել զուգընկերուհու նաև ամենանրբաճաշակ սեքսուալ պահանջները: Բայց և այնպես դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը ու սիրո ծարավը կփոխվի վրեժխնդրության ծարավի: Նրան ավելի շատ հարկավոր է ոչ թե կնոջ աջակցումը, այլ որոշակի ընկերական հարաբերությունը: Իր նկատմամբ ուշադրության դեպքում նա հիանալի ընտանեհայր է լինում: 


ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 - հոկտեմբեր 23)
ԿԻՆ Նրա էրոտիկ ձգտումները տեղավորված են ենթագիտակցության մեջ: Ժամանակ առ ժամանակ նա զարմանքով է հայտնաբերում իրեն նոր անկողնու մեջ ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես դա եղավ: Նա կրակոտ է, սակայն սեքսը նրա համար նպատակ չի հանդիսանում, չնայած որ այն մեծ տեղ է զբաղեցնում իր կյանքում: Նրա վարքն անընդհատ տատանվում է: Ուժեղ տղամարդն ունակ է ենթարկել նրան իրեն ու նա հնազանդորեն կհետևի զուգընկերոջ բոլոր ցանկություններին: Թույլ պարտնյորի հետ անմիջապես ինքն է դառնում տիրուհի: Սակայն ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում տղամարդը հարաբերությունից չի ստանում լիարժեքության զգացում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Երբ նա զգում է, որ իրեն սիրում են, կերպարանափոխվում է. դառնում է ուրախ, հմայիչ, բայց միևնույնն է նրան ռոմանտիկ չես համարի: Ամուսնական կյանքում նրա սեքսուալ պահվածքը դառնում է ավելի գիտակցված ու հետաքրքրացված:
ՏՂԱՄԱՐԴ Բնավորության երակակիություն: Կշեռքի մի նժարին նրա հիանալի բնավորությունն է, նրբագեղությունը, կայունության ձգտումը, շրջապատի սերը, մյուսին` բոլորից թաքնվելու ձգտում, կնոջ նկատմամբ անզուսպ հետաքրքրություն, անընդհատ սեքսի ծարավ: Երբեմն լինում է, երբ կշեռքը գտնվում է հավասարակշռության մեջ, ու նա կարողանում է զսպել իր խառնվածքը: Սակայն պատահում է, որ կշեռքի երկրորդ նժարը ավելի ծանր է լինում, ու հաճույքի պահանջից աշխարհը մթնում է: Այսպիսի վիճակը նրա համար հղի է տապալումներով, ջղային խանգարումներով: Հարաբերությունը կնոջ հետ միայն շատ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքնեևը: Հնարավորության դեպքում նա կթողներ և' ընտանիքը, և' աշխատանքը ու ամբողջությամբ կընկղմվեր էրոտիկայի մեջ: Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ զուգընկերուհիները չեն արժանանում նրա ուշադրությանը, քանի որ նա ձգտում է միայն սեփական կրքերի բավարարմանը: Նա կարող է հարաբերական հանգստություն գտնել ընտանիքում, այն դեպքում, եթե նրա կինը ունենա նմանատիպ խառնվածք: 


ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 - նոյեմբեր 22)
ԿԻՆ Նրան կարելի է կցել «ճակատագրական», «առեղծվածային», «խելահեղ» մակդիրները: Նրա կիրքը անսահմանափակ է: Նրա բոլոր գործողությունները ծառայում են մի նպատակի. ստանալ սեքսուալ հաճույք: Եռանդուն է, խելացի, գեղեցիկ: Տղամարդիկ ուղղակի «խեղլքահան» են լինում նրա հետ ծանոթանալուց հետո: Սովորաբար նա շուտ է ինտիմ փորձ ձեռք բերում: Նրանք ովքեր փնտրում են «հրակեզ կին», հենց նրա մեջ են տեսնում մարմնավորված իդեալին: Նա շատ լավ տիրապետում է իրեն, սակայն հարաբերության պահին նա մի կողմ է նետում բոլոր պայմանականությունները: Համենային դեպս` դառնում է ավելի հիասքանչ իր խենթույան ու գժության մեջ: Նա վտանգավոր է այնպիսի տղամարդկանց համար, որոնք հասկնելով ինտիմ կյանքի գագաթնակետը, չեն կարողանում պոկ գալ նրանից ու դառնում են սեփական զգացմունքի գերին: Այսպիսի կանանց պատճառով ավիրվում են կարիերաներ, ընտանքիներ են քանդվում, բայց տղամարդիկ նորից ու նորից նետվում են այդ հորձանուտը: Բայց և այնպես, ամուսնու համար հաճախ լավ ընկեր է դառնում ու անում է ամեն ինչ, որպեսզի նա հասնի փայլուն հաջողությունների:
ՏՂԱՄԱՐԴ Ամենից հաճախ նա եռանդուն, բոլոր անսպասելի արարքների ունակ մարդ է: Խաղերի մեծ վարպետ է ու մեծ արտիստ: Հիասքանչ սեքսուալ պարտնյոր է, նա երբեք թույլ չի տալիս իրեն թուլանալ ու ընկնել կանացի կախարդանքի տակ: Ամենամեծ արժեքը նրա համար հանդիսանում է սեփական ազատությունը: Սեքսը նրա համար սպորտ է, որում գտնում է իր մտքի կիրառումն ու վերամարմնավորման տաղանդը: Նրան չի գրավում հասանելիությունը, բարձրագույն հաճույքը նրա համար կնոջը հաղթելն է, որն իր նման անկախ ու ազատ կլինի ու իրեն հավասարազոր ինտելեկտ կունենա: Նրան ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հաղթանակի փաստը, այլ խաղի ընթացքը: Հաղթվածներին նա վերաբերվում է երախտաբար, ինչպես նրան թելադրում է իր պատվի օրենսգիրքը: Որպես պարգև նրանց տրվում է Կարիճի եռանդն ու սեքսուալ փորձը: Շատ կանայք նրա հետ խաղում պարտությունը հավասարազոր են համարում հաղթանակի: Ամուսնու դերում նրան դժվար է պատկերացնել: Հաճախ նրանք ամուրի են մնում: 


ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբեր 23 - դեկտեմբեր 21)
ԿԻՆ Հիանալի զուգընկերուհի է այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են խելացի, ուրախ, ոգևեորվող կանանց: Սեքսուալ պլանում գայթակղիչ է ու անսպառ: Կարողանում է գնահատել կյանքը նրա բոլոր դրսևորումներում` աշխատանքում, արվեստում, սպորտում, ընտանիքում: Սեքսը նրա համար կեցության լիարժեքության զգացումն է, և նա ձգտում է քաղել հարաբերությունից հնարավոր առավելագույն հաճույքը: Աղմկոտ է, կենսուրախ, լի երևակայությամբ: Այս հատկությունները կցված են նրան նաև ինտիմ կյանքում: Իրսկապես երջանիկ է լինում միայն իր ցանկությունների լիարժեք բավարարումից հետո: Իմանալով իր գինը, ամուսնու դավաճանությանը վերաբերվում է բավական հանգիստ, ի դեպ, իր կողմից արված դավաճանությանը նույնպես: Ընտանեկան կյանքին լրջորեն է մոտենում, սակայն միշտ չէ, որ կարողանում այն ներդաշնակ դարձնել, քանի որ նոր տպավորություններ ունենալու ծարավը հաճախ նրան հեռացնում է ընտանեկան օջախից, որի մոտ մնում է մոլորված ամուսինը:
ՏՂԱՄԱՐԴ Ուրախ է, բարեհոգի, սիրահարված բնությանը: Նրա անչար հոգին ձգվում է գեղեցիկ արարքների ու հիասքանչ կանանց կողմը: Ճանապարհորդելով կյանքով, նա բաց է թողնում «Ամուրի» նետերը աջ ու ձախ` ոչ այնքան հոգալով արդյունքների մասին: Նա պատրաստ է չէ ամուր կապվածության, բայց չի պահանջում այդ նաև կնոջից: Բնավորությամբ ռոմանտիկ է ու թափառական: Կինը երբեք չի դառնա նրա ուղեկցող աստղը, սակայն դա չի խոսում նրա անտարբերության մասին: Ընդհակառակը, կինը, սեքսը նրան հաճույք են պատճառում: Կանայք էլ են սիրում նրան: Բայց տալով զուգընկերուհուն ամենը, նա հեռանում է: Եվ պարտնյորուհին չի փորձում պահել նրան` պարզ հասկանալով, որ նա ստեղծված չէ երկար կապերի համար: Սեքսի ժամանակ նա անկեղծ հավատում է սիրո գոյությանը, բայց որոշ ժամանակ անց հարաբերությունից մնում են լոկ տխուր, նուրբ հիշողություններ: Չստացված սիրախաղը (ֆլիրտ) չի վախեցնում նրան: Կատարվածին վերաբերվում է փիլիսոփայորեն. «Դե ինչ արած, հաջորդ անգամ կստացվի»: 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 - հունվար 21)
ԿԻՆ Այս նշանի տակ ծնվածներին հաճախ տանջում է իր ցանկությունների ու դրանց բավարարման հնարավորության միջև հակասությունը: Նա սեքսուալ է, սիրահարկոտ, բայց միևնույն ժամանակ խիստ է արտաքին պատշաճության պահպանման համար: Այդ պատճռով նրա կիրքը հաճախ ելք չի գտնում, որը կարող է պատճառ դառնալ բազմաթիվ կոմպլեքսների: Տղամարդիկ ձգտում են դեպի նա, զգալով ցանկալի զուգընկերուհի, սակայն մնում են տարակուսած` բախվելով նրա ստեղծած առաքինի կնոջ կեպարին: Կաթիլ-կաթիլ հավաքվող ձգտումները ժամանակ առ ժամանակ բացում են բոլոր արգելքները, ու նա նետվում է դեպի կարճ արկածը` մի կողմ դնելով իր սկզբունքները և գրավելով զուգընկերոջն իր եռանդով ու ճարտարությամբ: Ամուսնական կյանքում ամուսնուն հաճախ հասնում է Այծեղջյուրի կոտոշը: Պատառոտվելով զղջումներով` նա նորից կանգնում է առաքինի կնոջ ուղու վրա, սկայան խառնվածքը նորից ելք է փնտրում: Զառամյալ տարիքում այսպիսի կանայք դառնում են ինքնամփոփ ու կռվարար տատիկներ:
ՏՂԱՄԱՐԴ Այծեղջուրին բնորոշ է ճշգրիտ որոշել սեփական ձգտումները: Նա ռեալիստ է ու միշտ ճիշտ գտնում է նպատակի ճանապարհը: Կանանց հետ հարաբերություններում նա գրեթե միշտ հասնում է հաջողությունների: Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա կոլեկցիոներ է: Նրա կրքի առարկան պաշտամունքի օբյեկտ է հանդիսանում, որին հավատարիմ է մնում երկար ժամանակ: Սեքսը նրա համար միշտ զարդարված է զգացմունքով, ինչը շատ բարձր է գնահատվում կանանց կողմից: Այծեղջյուրն ինքնամփոփ է ու կրում է իր էրոտիկ գաղտնիքները իր մեջ: Սակայն նա ունակ է բացվելու ու ցույց տալու իր խառնվածքի ամբողջ կրքոտությունը: Նրան ամուսնության հակելու բոլոր փորձերը անարդյունք են: Նրա համար թանկ է իր սեփական ազատությունը: Նա ընտանիք է կազմում միայն այն ժամանակ, երբ ինքն է այդպես որոշում: Ամուսնական կյանքում նա հիանալի հայր է լինում, իսկ ձգտումը դեպի կինը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում: 


ՋՐՀՈՍ (հունվար 22 - փետրվար 20)
ԿԻՆ Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց ձգում է տանտիրուհու խելքը, հմայքը, շփվելու ունակությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա բազմազան է նույնպես ինտիմ հարաբերություններում: Լինելով լավ կին, հմտորեն ղեկավարելով տունը` իր սերը դեպի համաչափությունն ու կարգապահությունը նա տեղափոխում է ննջարան: Հմայված նրա արտաքին դյութանքով, տղամարդը ձգտում է նրա մոտ` փնտրելով նոր զգացողություններ: Սակայն հարաբերությունից հետո Ջրհոսը հիշում է միայն մոմերի առկայծումն ու նոր հարդարված սպիտակեղենը: Նրա համար խորթ է մոլեգին էրոտիկան: Դե դա նրան հարկավոր էլ չէ, քանի որ կյանքի երջանկությունը նա տեսնում է ուրախ ընկերախմբում (կամպանիա), հետաքրքիր շփումներում: Ու չնայած` նրա դուր գալու ցանկությունը ստիպում է ամուսնուն խանդել, նա կարող է հանգիստ լինել, քանի որ կինը նրան հավատարիմ կմնա: Ջրհոսը հիանալի զուգընկերուհի է թույլ խառնվածքով տղամարդու համար, որը փնտրում է ոչ այնքան սեքս, որքան հանգստություն և ուշադրություն:
ՏՂԱՄԱՐԴ Տաք խառնվածք ունեցող կնոջ համար նա «նվեր» չէ: Նրա սեքսուալ ոլորտը մեծ չէ ու գտնվում է նրա հոգու ետնաբակում, ինչ-որ մի տեղ: Էրոտիկ ձգտումները մինիմալ են և նա բավարավում է հազվադեպ կապերով, որոնցում նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրելու փաստը: Բացարձակ անտարբեր է իր խառնվածքի ու փորձի նկատմամաբ: Շատ բաներում նրա սեքսուալ պահվածքը որոշված է ընկերների հետ զրույցներով, գրքերով: Հարաբերության ժամանակ նա հանգիստ ու պատրաստակամ ենթարկվում է զուգընկերուհուն, որովհետեվ այլ դերի ուղղակի պատրաստ չէ: Ամուսնական կյանքում դավաճանության քայլ չի անում, որովհետև նրա գլուխը զբաղված է աշխատանքով ու ընտանեկան գործերով: Այնուամենայնիվ նրա կնոջը երջանիկ չես կոչի, քանի որ զգայական հաճույք ամուսինը նրան շատ քիչ է տալիս: Սակայն թույլ խառնվածքով կնոջը նա միանգամայն համապատասխանում է, քանի որ նա հետաքրքիր և շնորհալի մարդ է, հավատարիմ ընկեր է ու օգնական: 


ՁԿՆԵՐ (փետրվար 21 - մարտ 20)
ԿԻՆ Դերասանների, ռեժիսորների, գրականագետների, բոհեմի աշխարհն է նրանը: Նա ապրում է իր մտածած երազների ու հույսերի թագավորությունում: Նրա էրոտիկան իրականացվում է աստվածացումով, սիրային «դրամատուրգիաներով», խաղերով, բայց ոչ մի կերպ ֆիզիկական հարաբերությամբ: Ու չնայած` իր հարուստ երևակայության մեջ նա փորձում է իր զուգընկեոջը դարձնել արքայազն, ցածր խառնվածքը նրան չի բերում լիարժեք բավարարվածություն հարաբերությունից: Նրա կյանքն անցնում է հրաշքի սպասումով` հույսով հանդիպելու նրան, ով կծածկի իրեն վարդերով: Որպես կանոն տղամարդիկ նրա մոտ չեն վերադառնում, քանի որ այնքան էլ չեն սիրում ռոմանտիկ արցունքներ ինտիմ քնքշանքների պահին: Այն, որ նա չի հասկանում, որ սեքսում պետք է կարողանալ ոչ միայն վերցնել, այլ նաև տալ, նրան մելամաղձոտ (մելանխոլիկ) է դարձնում: Բնավորությամբ նա բարի է, ու շատ երիտասարդներ իրենց առաջին փորձը ձեռք են բերում նրա գրկում: Ամուսնական կյանքում նա հաճախ է դիմում դավաճանության, որի համար բացատրություն չեն կարող տալ ո'չ ինքը, ո'չ իր ամուսինը:
ՏՂԱՄԱՐԴ Շնորհված է մեծ զգացմունքայնությամբ: Նրա հարուստ ներաշխարհը լի է ապրումներով ու հակադրություններով, և էրոտիկ մոտիվները նրանում քիչ տեղ չեն գրավում: Նրա զգացմունքայնությունը բորբոքում է կանանց ու հաճույք է պատճառում նրանց: Բայց զուգընկերուհու ցանկացած փորձ թափանցելու նրա հոգին նա նրբորեն արգելափակում է: Երբ այդպիսի փորձերը համառ են դառնում, նա աննկատ հեռանում է` կնոջը հասկացնելով, որ նա «միայնակ գայլ է»: Նրա նշանաբանն է`. «կինը սիրում է ականջներով», ու կարող է խոսքերով խելքահան անել կնոջը: Նրա ինտիմ հարաբերությունների մասին չգիտեն նույնիսկ նրա ամենամոտ ընկերները: Հոգում նա կոլեկցիոներ է` ունակ գնահատելու իր ձեռք բերումները: Ամուսնական կյանք մտնում է միանգամայն գիտակցաբար, չնայած չի զգում ո'չ կնոչ, ո'չ երեխաների կարիքը, կինը զգում է նրա անկեղծության պակասը: 
 

        Կողմնորոշվեք նաև ըստ հորոսկոպի նշանների

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ
Ամենից ավելի նորաձեվությանը հետևող նշաններից մեկը Խոյերն են: Հագուստ ընտրելիս նրանք հույսը դնում են բացառապես իրենց ճաշակի վրա: Սովորաբար նախընտրում են հարմարավետ հագուստ, որը լավ է նստում նրանց կազմվածքի վրա եվ հաջողությամբ ընդգծում է նրանց մարմնի սպորտային կառուցվածքը: Որպես կանոն, ձգտում են գնել թանկ հագուստներ եվ խնայողություններ չեն անում իրենց իմիջի ձեվավորման հաշվին: Սիրում են վառ հագուստներ: Նախընտրում են հատկապես կարմիր եվ վառ երկնագույն երանգները: Հագնվում են ճաշակով եվ հաճախակի կրկնօրինակման օբյեկտ են հանդիսանում ուրիշների համար:
Իսկ ահա Ցուլերն այնքան էլ հետեվողական չեն նորաձեվության հարցում, սակայն հագնվում են միշտ գեղեցիկ: Նախընտրում են խիստ եվ գործնական ոճի հագուստ: Հատկապես շատ են հագնում դարչնագույն, կապույտ, սեվ, ոսկեփայլ եվ զմրուխտագույն զգեստներ: Սիրում են ասեղնագործված կամ մանր նկարներով կտորներ: Պարզապես պաշտում են թանկարժեք հագուստները, որոնք ընդգծում են նրանց բարձր դիրքը:
Ինչ վերաբերում է Երկվորյակներին, ապա նրանք նախընտրում են որակյալ եվ բնական հագուստը: Հիմնականում կրում են ջինսեր եվ սպորտային ոճի հագուստ, բամբակե եվ բրդե կոստյումներ: Միշտ հետեվում են նորաձեվության նորույթներին, սակայն, լինելով ի բնույթե ստեղծագործ, իրենց անկրկնելի ոճը կերտում են ինքնուրույնաբար: Հագուստ ընտրում են բարձր ճաշակով՝ նախընտրությունը տալով բաց երանգներին, ինչպիսիք են սպիտակը, երկնագույնը, բեժը: Երկվորյակների ոճը պարզ է եվ միեվնույն ժամանակ՝ շատ էլեգանտ:
Ի տարբերություն նրանց՝ Խեցգետինները նախընտրում են կազմվածքը ծածկող ազատ հագուստ: Նրանք հիմնականում չեն ընկալում նորաձեվության եվ ոճի նրբությունները, այդ պատճառով չեն էլ հետեվում դրանց միտումներին: Ավելի ձգտում են հարմարավետության, քան արտաքին հմայքի: Սիրում են լայն կիսաշրջազգեստներ եվ տաբատներ: Հագնվում են ըստ տրամադրության: Նրանց նախապատվությունները հագուստի ընտրության հարցում փոփոխվում են նույնքան հաճախակի, որքան եվ նրանց հովանավորը հանդիսացող լուսնի փուլերը: Հատկապես շատ են սիրում տնային խալաթներ եվ փափուկ հողաթափեր:
Առյուծն իր բնույթով իսկական մարդ-թատրոն է՝ նորաձեվության մարմնավորումը: Նրա հագուստը միշտ շողշողում ու փայլատակում է բոլորովին անկանխատեսելի գունային երանգներով: Հետեվում է նորաձեվությանը: Հագնվում է քաղաքի լավագույն խանութներում: Նրա համար շրջապատի կարծիքը շատ կարեվոր է: Կարողանում է զարմացնել ու հիացնել բոլորին նոր հագուստներով: Նրա արտաքինը միշտ վառ է: Սիրում է տաք գույներ՝ նարնջագույնի, դեղինի, կարմիրի բոլոր երանգները:
Իսկ ահա Կույսը մեծ նշանակություն չի տալիս նորաձեվության միտումներին: Նրա համար ավելի կարեվոր է, թե ինչ վիճակում են իր կոշիկներն ու հագուստները: Դրանք պիտի միշտ փայլեն կատարյալ  մաքրությամբ: Երիտասարդ Կույսերը, որպես կանոն, կրում են ամենից ավանգարդ, անհարմարավետ հագուստները: Ավելի տարիքովները նախընտրում են գործնական եվ խիստ ոճը: Սիրում են սեվ, սպիտակ եվ մոխրագույն երանգները:
Ինչ վերաբերում է Կշեռքներին, ապա հագուստի գույնը նրանց համար ոչ այնքան էական է: Կարեվորն այն է, որ ոչինչ փայլող չլինի: Հագնվում են շատ նրբորեն՝ հետեվելով գույների ներդաշնակությանը: Շատ են սիրում փափուկ հագուստներ եվ աքսեսուարներ: Նույնիսկ տղամարդ-Կշեռքները հագնվում են շատ կանացիորեն՝ նախընտրելով ռոմանտիկ ոճը: Լրջորեն են վերաբերվում նորաձեվությանը եվ ձգտում են համապատասխանել նոր միտումներին: Նախընտրում են նեղ տաբատներն ու կիսաշրջազգեստները:
Կարիճները նույնպես հետեվում են նորաձեվությանը: Սիրում են մետաղական զարդեր եվ դրանց համադրությամբ հագուստներ, ինչպես նաեվ՝ հագուստներ բնական կաշվից: Նրանց նախընտրությունը ընդգծող եվ սեքսուալ ձեվվածքներն են: Նախապատվությունը տալիս են սեվ եվ կարմիր գույներին եվ դրանց համադրությանը: Կարող են հակառակվել նորաձեվությանւ, քանի որ հագուստի ընտրության հարցում հիմնվում են բացառապես իրենց ոճի վրա: Երբեմն կարող են ցնցել շրջապատին իրենց չափից ավելի անկեղծ հագուստներով:

Աղեղնավորն իսկական ձեվամոլ է: Ավելին, կարելի է ասել՝ ցուցամոլ: Նրա համար գլխավորն այն է, որ կոստյումը լավ նստած լինի: Նախընտրում է մարմինը գրկող հագուստ, որն ընդգծում է կազմվածքի բարետեսությունը: Սիրում է սպորտային ոճը՝ նախապատվությունը տալով փորձված մակնիշներին: Աղեղնավորների ֆիրմային գույներն են կարմիրն ու սպիտակը, հատկապես՝ դրանց համադրությունը:Գերադասում են ունենալ միայն մի ոճ, որն ավելի հոգեհարազատ է նրանց:
Իսկ ահա Այծեղջյուրը երբեք չի վազում նորաձեվության հետեվից: Ավագ սերունդը գերադասում է փորձված գործնական ոճը: Սովորաբար դա դասականությունն է՝ միագույն կոստյումներ առանց ավելորդ պերճանքների, վերարկու եվ գլխարկ, կամ «աշխատանքային հագուստ»: Նախապատվությունը տալիս են մուգ երանգներին՝ սեվ, շագանակագույն, լավագույն դեպքում՝ սեվի ու սպիտակի համադրություն:
Ինչ վերաբերում է Ջրհոսներին, ապա նրանք երբեք չեն հետեվում նորաձեվությանը, այլ ունեն հագնվելու իրենց ձեվը, որը միշտ ճաշակով է, բայց նման չէ մյուսներին: Նրանց ոճը ուրույն է եվ անկրկնելի, քանի որ էքսպերիմենտները սահման չունեն: Ֆիրմային գույներ չունեն, այդ պատճառով նրանց ընտրությունը պայմանավորված է ոչ այնքան տրամադրությամբ, որքան հաճախակի գլխում ծագող գաղափարներով: Էքստրավագանտ ոճ ունեն, որը երբեմն հասնում է պաթետիկ վուլգարության:
Ձկները եվս նորաձեվության հետեվից վազողներ չեն: Նրանք նախընտրում են խորհրդավոր, անըմբռնելի ոճը: Ինտուիցիայով կռահում են, թե ինչն է իրենց սազում, եվ հագուստ ընտրելիս կողմնորոշվում են իրենց ներքին ձայնով: Նախընտրում են վարդագույնը, բաց կանաչը, ծովային ալիքի գույնը: Չեն սիրում վառ հագուստներ, որովհետեվ գերադասում են աննկատ լինել:

 
 Էրոտիկ հորոսկոպ - Ջրհոս (21 հունվարի - 19 փետրվարի)

Էրոտիկ հորոսկոպ - Ջրհոս (21 հունվարի - 19 փետրվարի)Կին. Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց գրավում է նրա խելքը, հմայքը ու շփվելու ունակությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա ինտիմ հարաբերություններում նույնպես այդքան բազմազան է: Նա լավ կին է ու տնային տնտեսուհի, սիրում է կարգ ու կանոն: Կարգ ու կանոնի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը տեղափոխում է նաև անկողին: Տղամարդը` նրա արտաքին տեսքով հիացած, ձգտում է նրա հետ մերձեցման: Ցավոք, ջրհոս կնոջն անծանոթ է բուռն սեքսը: Ավելին` դա նրան պետք էլ չի, քանի որ կյանքի ուրախությունը նա տեսնում է ուրախ ընկերական շրջապատում, հետաքրքիր շփումներում: Ընկերներ ունենալու ու նրանց հետ անկեղծ շփումների նրա ձգտումը պատճառ են հանդիսանում, որ ամուսինը իրան խանդի, սակայն կարող է հանգիստ լինել, որովհետև կինը իրեն չի դավաճանելու: Այս նշանի տակ ծնված կինը հիանալի զուգընկերուհի է թույլ բնավորություն ունեցող տղամարդու համար, որը փնտրում է ոչ այնքան սեքս, որքան հանգստություն ու ուշադրություն:
Անկողնում տաքանքում է դանդաղ: Զգայուն է նուրբ հպումներին: Ունակ է բազմազանություններ մտցնել անկողնային կյանքում, ունի մեծ երևակայություն: Սիրում է իրեն որպես նվեր մատուցել տղամարդուն: Նրան օրգազմի հասցնելու համար պետք է շոյել ու համբուրել նրա ոտքերը` երբեմն ոչ ուժեղ կծելով:
Տղամարդ. Այս նշանի տակ ծնված տղամարդը ակտիվ խառնվածք ունեցող կնոջ համար չէ: Նրա սեքսուալ ունակություններն այդքան էլ մեծ չեն: Էրոտիկ հակումները իջեցված են մինիմալի, բավարարվում է սակավաթիվ կապերով, որոնցում նրան հետաքրքրում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրանալը: Նրան չի հետաքրքրում զուգընկերուհու խառնվածքը կամ փորձը:  Նրա սեքսուալ պահվածքը մեծամասամբ պայմանավորված է ընկերների հետ զրույցներով կամ գրքերով: Մերձեցման ժամանակ նա հանգիստ ենթարկվում է կնոջը, որովհետև այլ դերի ուղղակի պատրաստ չէ: Ամուսնական կյանքում կնոջը չի դավաճանում, որովհետև զբաղված է աշխատանքով ու ընտանեկան հոգսերով: Սակայն նրա հավատարմությունը կնոջը երջանիկ չի դարձնում, քանի որ զգայական հաճույք շատ քիչ է պատճառում նրան: Սակայն ոչ շատ ակտիվ խառնվածք ունեցող կնոջ համար նա հիանալի ամուսին է, քանի որ նա հետաքրքիր ու շնորհալի մարդ է, հավատարիմ ընկեր ու օգնական է:
Կինը նրան հետաքրքրում է որպես անձ, այդ պատճառով նրա հետ սեքսով զբաղվելու համար, առաջին հերթին կինը պիտի նրան գրավի իր ինտելեկտով: Նա կարող է շատ երկար մնալ սիրային նախերգանքի պրոցեսում, նույնիսկ ունակ է օրգազմի հասնել մինչ բուն հարաբերությունը: Շատ զգայուն են նրա ոտքերը, այդ պատճառով նրան հաճույք պատճառելու համար զուգընկերուհին պիտի այնպիսի դիրքեր ընտրի, որպեսզ միշը կարողանա կամ շոյել նրա ոտքերը, կամ մարմնով հպվել դրանց: Չնայած սեքսի նկատմամբ նրա ոչ մեծ ձգտումներին, նա շատ գրականություն է կարդացել այդ թեմայով և շատ բան գիտի սեքսի մասին, այդ պատճառով նրանից անկողնում պետք է սպասել ամեն ինչ: Սիրում է փորձարկումներ ու նորարարություններ անել: Շատ անգամ նրա էրոտիկ առաջարկությունները կանանց կարող են վախեցնել կամ ապշեցնել:

Комментариев нет:

Отправить комментарий