Խոհանոց

                                   ԺԵԼԵ «ՔՆՔՇԱՀԱՄ»



«Քնքշահամ» ժելե
Բաղադրիչներ.
թթվասեր – 2,5 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
խաղող – 100 գ,
բանան – 1 հատ,
դեղձ – 1 հատ,
նարինջ – 1 հատ,
խնձոր – 1 հատ,
ժելատին – 1 ճ.գդ.,
վանիլին
Ժելատինը թրջել իր քանակից  6 անգամ շատ եռացած սաը ջրի մեջ, թողնել մեկ ժամ:  Հետո տաքացնել գոլորշու վրա, խառնել անընդհատ: Թթվասերը հարել շաքարավազի հետ, վանիլինն ու ժելատինը խառնել, ևս մեկ անգամ խառնել: Միրգը կտրատել, լցնել ամանների մեջ, վրան լցնել դոնդողի զանգվածը: Սառեցնել մինչև պնդանալը: Մատուցելուց առաջ ժելեով ամանը մի քանի վայրկյան պահել տաք ջրի մեջ, որ դոնդողը հեշտ պոկվի ամանից:

                                 ԺԵԼԵ «ԹՌՉՆԻ ԿԱԹ»

Ժելե «Թռչնի կաթ»
Բաղադրիչներ.
կաթ –  1 լ,
ժելատին – 2 ճ.գդ.,
կակաո –  3 ճ.գդ.,
շաքարավազ – 6 ճ.գդ.
Կաթը երկու մասի բաժանել, տարբեր կաթսաներ լցնել: Կաթի մեջ լցնել 1-ական ճ.գդ. ժելատին, 3-ական ճ.գդ. շաքարավազ: Մեկի մեջ լցնել կակաո: Լավ խառնել: Դնել մարմանդ կրակին, անընդհատ խառնել, եռացնել: Ժելատինը պիտի լրիվ ձուլվի: Խառնելով սառեցնել: Առաջին շերտը լցնել ամանների մեջ, թողնել 15 րոպե սառնարանում: Երբ շերտը սառչի, լցնել երկրորդ շերտը: Այդպես հաջորդել, մինչև կաթը վերջանա:

                            ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԱՂՑԱՆ

Ցիտրուսային աղցան
Բաղադրիչներ.
նարինջ – 1 հատ,
թուրինջ – 1 հատ,
պոմելո – 1 հատ,
նուռ – 1 հատ,
կիվի – 2 հատ,
դարչին,
շաքարի փոշի
Միրգը լվանալ, կեղևն ու թաղանթները  հեռացնել, շերտերի բաժանել կամ կտրատել: Մրգի շերտերն ու նռան հատիկները լցնել խորը ամանի մեջ, վրան մի քիչ դարչին և շաքարի փոշի ցանել, զգուշորեն խառնել: Զարդարել անանուխով և մատուցել:

      ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ ԺԵԼԵ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐԻ ՄԵՋՄրգային ժելե զամբյուղի մեջ
Բաղադրիչներ.
ալյուր - 170 գ,
կարագ կամ մարգարին - 90 գ,
շաքարավազ - 60 գ,
ձու - 1 հատ,
վանիլին ջրով բացած - 3-5 կաթիլ,
աղ - 1/2 թ.գդ.,
սոդա – դանակի ծայրով,
միրգ կամ հատապտուղներ - 350 գ,
պովիդլո - 100 գ,
մրգային հյութ - 300 գ,
դոնդող`ժելատին - 12 գ
Ձուն հարել աղի և շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Կարագը կամ մաարգարինը փափկեցնել, խառնել ձվին: Ալյուրը մաղել, փոս անել վրան, խառնել կարագն ու ձուն, սոդան, վանիլինը: Արագ խմոր հունցել, գունդ անել, կես ժամ դնել սառնարանը: Բացել կես սմ հաստությամբ, փոքրիկ բլիթներ կտրել խմորից: Կեքսի ամանները յուղել, բլիթները տեղադրել մեջը, զամբյուղիկի ձև տալ: Թխել 12-15 րոպե 240-260 աստիճանում: Հովացնել: Դոնդողի վրա լցնել եռացած սառը ջուր: Հենց որ ժելեի մասնիկները դառնան թափանցիկ, քամել դոնդողը: Մրգահյութը մի քիչ տաքացնել, ժելեն խառնել և տաքացնել: Քամել, սառեցնել: Խմորի զամբյուղիկների մեջ լցնել պովիդլոն, ապա`մրգի կտորները կամ հատապտուղները, վրան լցնել ժելեն, դնել սառնարանի մեջ:
Տորթ Միկադո

Անհրաժեշտ մթերքները 
3շերտ բիսկվիտ
3 տուփ ժելե
500 գ թթվասեր
1 բաժակշաքարավազ
4թ/գ ժելատին, 
1 տուփ վանիլին 
Պատրաստման եղանակը
 Նախապես պատրաստել ժելեները, ինչպես նշված է տուփի վրա։
Կրեմը պատրաստելու համար 10 ճ/գ ջրի մեջ մոտ 10 րոպե պահել ժելատինը, ապա լրիվ լուծել ջրային գոլորշու վրա, թողնել հովանա։ Թթվասերը հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլինը, աստիճանաբար, անընդհատ խառնելով լցնել ժելատինը։ Բիսկվիտներից 2-ը մանրացնել, խորը աղցանամանի մեջ փռել սննդային թաղանթ, բիսկվիտը, տարբեր գույնի ժելեի կտորները մի շերտով լցնել մեջը, վրան ծածկել կրեմով և այսպես մինչև վերջ։ Վերջում դնել բիսկվիտի ամբողջական շերտը, թաղանթն իրար վրա բերել, ինչքան հնարավոր է ձիգ և սառնարանում պահել 4-5 ժամ։ Հանել սառնարանից, թաղանթը զգուշությամբ հեռացնել,տորթը շուռ տալ, կրեմ քսել և երեսը ձևավորել պիստակով ու քերած շոկոլադով:

                                                                       
Տորթ 

Անհրաժեշտ մթերքները
 Խմորի համար
130 գ կարագ, 100 գ թթվասեր
0,5 բաժակ շաքարավազ, 1 ձու
մի պտղունց աղ,0,5թ/գսոդա
Յ բաժակ ալյուր
Կրեմի համար
200 գ կարագ, 1 ճ/գ կակաո
1 տոււի խտացրած կաթ
 Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձուն, թթվասերը սոդայով, աղը, մաղած ալյուրը, խմոր հունցել, դնել սառնարան։ Կրեմը պատրաստելու համար կարագը հարել մինչև սպիտակի, ապա ավելացնել խտացրած կաթը։ Խմորը բաժանել 8-10 գնդերի, ալյուրով շատ բարակ բացել։ Ջեռոցի տապակը շուռ տալ հակառակ կողմի, վրան ալյուր ցանել և թխել 2,5-3 րոպե, 200°-ի տակ (շուտ է եփվում)։ Շերտերը միացնել կրեմով, վերջին շերտի կրեմին խառնել կակաոն, թողնել մեկ գիշեր մնա։
Բանանով Ռուլետ

Անհրաժեշտ մթերքները 
Խմորի համար
1 բաժակ ալյուր, 3 ձու
1 բաժակշաքարակազ
0,5 թ/գ սոդա
2 ճ/գ  թթվասեր
վանիլին
Միջուկի համար
3 բանան, 1ճ/գ մեղր
 Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, հարել, մինչև փրփրելը, ավելացնել շաքարավազը և մեկ-մեկ դեղնուցները, թթվասերը՝ սոդայով, մաղած ալյուրը, վանիլինը։ Խմորը լցնել ջեռոցի յուղած տապակի մեջ և թխել 180°-ում, մինչև վարդագունելը։
Միջուկը պատրաստելու համար բանանը խառնել մեղրին և հարել։ Սրբիչի վրա ալյուր ցանել, տաք բիսկվիտը շուռ տալ սրբիչի վրա, քսել միջուկը, փաթաթել և թողնել հովանա։
Բազմաշերտ ժելե

Անհրաժեշտ մթերքները
2 թ/գ ժելատին, 2 բաժակ կաթ
4 ճ/գ շաքարավազ
1 տուփ վանիլին 
Մրգային ժելեյի համար
2/3 բաժակ մրգային օշարակ
2 թ/գ ժելատին
0,5 թ/գ կիտրոնի աղ, 0,5 լ ջուր 
Պատրաստման եղանակը 
ժելատինը թրջել ջրով և թողնել 1,5-2 ժամ։ Մրգային ժելեն պատրաստելու համար օշարակը խառնել կիտրոնի աղին, ավելացնել ուռած ժելատինը և տաքացնել, մինչև եռալը, հովացնել։
Կաթնային ժելեն պատրաստելու համար շաքարավազը հալեցնել կաթի մեջ, անընդհատ խառնելով եփել, հովացնել, ավելացնել ժելատինը, վանիլինը, տաքացնել և նորից հովացնել։ Ընտրել կաղապար, մրգային ժելեն լցնել մեջը, դնել սառնարան, լցնել կաթնային ժելեն, կրկին սառեցնել և այսպես շարունակ։ Լավ սառեցնելուց հետո կաղապարից հանել և մատուցել։
ԽՄՈՐՄԱՍՏԻԿԱՅԻՑ ՎԱՐԴ

Սարցիպանին հիանալիորեն փոխարինում է մաստիկան։ Մաստիկայից կարելի է պատրաստել տարբեր նախշեր, ծաղիկներ, կերպարներ։
Անհրաժեշտ մթերքները
15-20 մարշմելոու
200-250 գ շաքարի փոշի
1 թ/գ կիտրոնի հյութ
1 թ/գ ջուր
Պատրաստման եղանակը
Մարշմելոուն դնել կաթսայի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը և ջուրը, դնել ջրային գոլորշու վրա ու պահել այնքան, որ մարշմելոուն հալվի։ Պատառաքաղով խառնելով աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին։ Պետք է ստացվի փափուկ խմորի նման զանգված, փաթաթել պոլէթիլենային թաղանթով և 2 ժամով դնել սառնարան։

Մաստիկան սառնարանում կարելի է պահել 2 շաբաթ։ Սպիտակ և վարդագույն մաստիկա ստանալու համար հարկավոր է մարշմելոուի սպիտակ և վարդագույն մասերն իրարից առանձնացնել։


Ինչպե՞ս ճիշտ խառնել մաստիկան

- Մաստիկաները լինում են տարբեր, և հետևաբար դրանց խառնելու ձևերը ևս տարբերվում են։ Սկսենք ամենապարզ տեսակից՝ մարշմելոու կոնֆետներից։ Պատրաստման համար պահանջվում է կոնֆետներ և բարակ շերտով մաղած շաքարափոշի, որը պետք է խառնել հալեցրած կոնֆետային զանգվածին։ 
Պատրաստի մաստիկան պետք է լինի համասեռ, թանձր և շերտավոր։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր է, որպեսզի կոնֆետները շատ չտաքացվեն (բավական է տաքացնել այնքան, մինչև սկսեն հալչել)։ Եթե խառնելիս շաքարափոշին երկար ժամանակ կպչուն է մնում, շարունակեք խառնել մինչև ստացվի պահանջվող մակարդակի զանգված։ Իսկ եթե ընդհակառակը, մաստիկան շատ պինդ է ստացվում, այն թեթևակի տաքացրեք միկրոալիքային վառարանի մեջ և շարունակեք խառնել։ Եթե հանկարծ շաքարա-կոնֆետային մածուկը սկսի փխրվել, մի կաթիլ ջուր կամ կիտրոնի հյութ
 ավելացրեք և կրկին խառնեք։
Սեղանին ցանել շաքարի փոշի, սպիտակ մաստիկան գրտնակով բացել հնարավորինս բարակ, բաժակով կտրտել 5 շրջանակ։ Շրջանակի ծայրերը ձևավորել նախապես սպիրտով մշակված ջերմաչափի օգնությամբ, այն դնել սպունգի վրա ու բութ մատով սեղմել, շրջել հակառակ կողմը և նորից սեղմել։ Թեյի գդալի վրա թերթիկը դնել այնպես, որ ստացվի եռանկյուն : Փայլաթիթեղից ստանալ օղակ, թերթիկները դասավորել իրար վրա՝ ծայրերին ջուրք սելով։
Վարդագույն մաստիկայից կտրտել 5 թերթիկ, ծայրերը ձևավորել, 2 անգամ սեղմել սպունգի վրա, թերթիկներից մեկը փաթաթել փայտիկի վրա, ապա հավաքել մնացած վարդը։ Վարդագույն վարդը դնել սպիտակ թերթիկների վրա ծայրին ջուր քսելով։
Այսպիսի վարդերով կարելի է ձևավորել ցանկացած տորթ և այն կունենա տոնական տեսք։

Ինչպե՞ս գրտնակել մաստիկան

- Հայտնի է շաքարային մաստիկան   գրտնակելու երկու տաբերակ։  Սեղանի վրա՝ օսլա կամ շաքարափոշի շաղ  տված և բուսայուղ քսած պոլիէթիլենային շերտերի միջև։ Առաջին տարբերակի միակ բացասական գիծն այն է, որ գրտնակված մաստիկայի շերտը ստիպված եք լինելու սեղանի մակերևույթից ծեփակերտել  և պահպանել հավասարությունը։ Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում գրտնակված  մաստիկայի վրայից պետք է հանել պոլիէթիլենային վերին շերտը, այնուհետև շրջել և դրանով հավասարաչափ պատել տորթը, հետո միայն հեռացնել պոլիէթիլենային երկրորդ շերտը։ Ընդ որում, նպատակահարմար է օգտագործել հաստ պոլիէթիլենային  թաղանթ, այլ ոչ թե բարակը։

Ինչպե՞ս վարվել, եթե մաստիկան անընդհատ կտրվում է

- Հավանաբար, դուք առաջնորդվում եք «որքան բարակ, այնքան լավե սկզբունքով, բայց պետք է իմանալ, որտեղ կիրառել այն։ Գրտնակած մաստիկայի շերտի հաստությունը պետք է կազմի մոտավորապես 2-3 մմ (ավելի բարակ հարկավոր չէ)։ Բարակ գրտնակած մաստիկան ունի երկու բացասական կողմ.
այն կարող է կտրվել տորթը պատելիս,
նրա տակից տեսանելի կլինեն քսված կրեմի անհարթությունները։
Բացի այդ, հնարավոր է, որ մաստիկան պատրաստելիս օգտագործած լինեք խոշոր մաղած շաքարափոշի, որի մեջ ընկնում են շաքարի ամբողջական բյուրեղիկներ։ Այստեղ ոչինչ հնարավոր չէ անել, նման ձևով պատրաստված մաստիկան նույնիսկ գրտնակելու ընթացքում կարող է կտրտվել։
Եթե այնուհանդերձ, շերտը որով պատել եք տորթը, կտրտվել է ամենապատասխանատու պահին, պետք չէ հուսահատվել։ Կարերը, կարկատանները և մյուս թերությունները հեշտությամբ կարելի է փակել հետևյալ կերպ, լայնեզր վրձինը թրջել ջրի մեջ և փակել մաստիկայի կարկատանները։ Իսկ եթե մաստիկայի շերտի տակ հայտնաբերվել են օդի պղպջակներ, փորձեք ասեղով ծակել դրանք, այնուհետև հարթել փոսիկները։

Մաստիկայից շուշան ծաղիկների պատրաստումը

Սպիտակ մաստիկան բարակ շերտով բացել, թերթիկաձև կաղապարով կտրել թերթիկներ, փայտիկի օգնությամբ ծայրերը ձևավորել, ապա 12-14 ժամ չորացնել ապակե շշի կամ ստվարաթղթից գլանի վրա։
Փայլաթիթեղից կտրել խորանարդներ, 5 թերթիկն իրար վրա դնել և ջրով ամրացնել, վերջում ամբողջ ծաղիկը մի փոքր սեղմել, որպեսզի փոսիկ առաջանա, ապա գունավորել սննդային ներկով, մեջտեղում դնել վարսանդը, կողքերը դնել առէջները (կարելի է օգտագործել արհեստական ծաղիկների պատրաստման համար նախատեսված առէջներ)։

Ինչպե՞ս տորթը համաչափ պատել մաստիկայով

- Շաքարային մաստիկան գրտնակել այնպես, որ տորթի կողքերից ավելանա 10-15սմ։ Այդ դեպքում մաստիկան կձգվի իր կշռաչափով և հավասար կնստի տորթի վրա։ Սուր դանակով հեռացնել ավելորդ եզրերը՝ թողնելով 0,5 սմ ավելցուկ։ Եթե տորթի կողքերն ալիքաձև ստացվեն, ապա կարելի է հավասարեցնել բահիկի օգնությամբ։

Ինչպիսի՞ն պետք է լինի տորթը (հիմքը)

- Որպես տորթի հիմք խորհուրդ է տրվում օգտագործել չոր բիսկվիտներ, սերուցքային տորթեր կամ պատրաստի գնված շերտեր։ Իսկ ինչ վերաբերում է կրեմային ծածկույթին, ավելի լավ է աշխատել մարցիպանային զանգվածով։ Եթե չեք սիրում մարցիպան, վերցրեք դասական սերուցքային կրեմ, եփած խտացրած կաթ կամ շոկոլադասերուցքային կրեմ։ Այս դեպքում տորթը մի քանի ժամ պետք է դնել սառնարան և միայն դրանից հետո պատել մաստիկայի շերտով։ Ոչ մի դեպքում հիմքի համար չի կարելի օգտագործել թթվասերային կրեմ, շաքարային օշարակ, լիկյոր...Հիշեք՝ ցանկացած տեսակի մաստիկա արագ լուծվում է խոնավության հետ շփումից։

Ինչպե՞ս փայլեցնելե մաստիկան

- Որպեսզի տորթը ծածկող շաքարային մաստիկան փայլի, բարակ վրձնով վրան քսեք մեղրի և օղու 1:1 հարաբերությամբ լուծույթ, օղին չի ազդում տորթի համի և բուրմունքի վրա։


                                    ԿԻՏՐՈՆՈՎ ՏՈՐԹԿիտրոնով տորթ
Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 4 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
կիտրոն – 2 հատ,
փխրեցուցիչ – 1 թ. գդ.,
սոդա – 1/2 թ. գդ.,
ալյուր – 1,5 բաժակ,
կրեմ.
կիտրոն – 1 հատ,
բարձր յուղայնությամբ թթվասեր – 300 գ,
շաքարավազ- 1 բաժակ,
կիտրոն զարդարանքի համար – 1 հատ
Խմորի և կրեմի համար նախատեսված կիտրոնները լվանալ, կտրատել, դնել կաթսայի մեջ, ջուր լցնել վրան և եփել 15 րոպե: Եփված կիտրոնը աղալ: Ձուն հարել շաքարավազի հետ, խառնել կիտրոնի զանգվածի 2/3 մասը: Ալյուրը մաղել, խառնել սոդային և փխրեցուցչին: Ալյուրն ու ձվով զանգվածը խառնել: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել, թխել 200 աստիճանում: Թխված խմորը կիսել: Թթվասերը հարել շաքարավազի հետ ու ավելացնել կիտրոնի մնացած մասը: Լավ խառնել կրեմը: Խմորի մի կեսին քսել կրեմը, ծածկել երկրորդ կեսով, դնել սառնարանի մեջ մի քանի ժամ: Հանել, զարդարել կիտրոնի շերտիկներով:

                                  ՄՍՈՎ ՊԱՏԻՍՈՆՆԵՐՄսով պատիսոններ
Բաղադրիչներ.
խոզի փափկամիս,
սոխ – 1-2 գլուխ,
ապուխտի շերտեր,
աղ,պղպեղ,
բուսայուղ
Սոխը կտրատել, տապակել: Ավելացնել մանրացրած սունկը, տապակել ևս մի քանի րոպե: Աղ, պղպեղ ցանել: Մսի շերտերը թեթևակի թակել, աղ, պղպեղ ցանել: Մսի մեջտեղում դնել մի քիչ միջուկ: Փաթաթել այնպես, որ միջուկը դուրս չգա: Վրայից ապուխտի շերտ դնել և թելով փաթաթել ծաղկի նման: Տապակել բուսայուղով և մատուցել:





                          Ասիական խոհանոց

Ահա թե ինչ կարելի է հանդիպել Ասիական երկրների խոհանոցում: Միթե սա ախորժաբեր է երևում?
Ասիական խոհանոց (5 նկար) - սնունդ, չինաստան, խոհանոց

Ասիական խոհանոց (5 նկար) - սնունդ, չինաստան, խոհանոց
Ասիական խոհանոց (5 նկար) - սնունդ, չինաստան, խոհանոց
Ասիական խոհանոց (5 նկար) - սնունդ, չինաստան, խոհանոց
Ասիական խոհանոց (5 նկար) - սնունդ, չինաստան, խոհանոց

                       ԶԱՏԻԿԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿԶատիկի հունական կարկանդակ
Բաղադրիչներ.
կաթ – ոչ լիքը բաժակ,
խմորիչ – 1 տուփ,
շաքարավազ – 100 գ,
ալյուր –  1 կգ,
աղ – մի պտղունց,
1 նարնջի կեղև,
քունջութի սերմեր – 200 գ,
կարմիր ներկած պինդ խաշած ձու – հինգ հատ,
1 դեղնուց
Խմորիչը խառնել գոլ կաթին, շաքարավաին, թողնել տաք տեղում: Ավելացնել կես բաժակ ալյուր և թողնել տաք տեղում մի քանի ժամ: Տապակը յուղել, առատ քունջութ շաղ տալ: Թթխմորը խառնել մնացած ալյուրին, ավելացնել աղը, քերած նարնջի կեղևը, ջուր և հունցել: Խմորի երկու երրորդին գլանի ձև տալ, դնել տապակի վրա: Մնացած խմորը երկու մասի բաժանել, քունջութի մեջ մտցնել և հաստ խմորի կողքերից ամրացնել` հյուսքի ձև տալով: Խաշած ձվերը շարել մեջտեղում: Խմորին դեղնուց քսել և դնել 200 աստիճան տաք ջեռոցի մեջ: Թխել տաք ջեռոցում մոտ 50 րոպե:


                                              ԱՐԱԳ ՊԻՑՑԱԱրագ պիցցա
Բաղադրիչներ.
հավի կրծքամիս,
լոլիկ,
պղպեղ,
կեչուպ,
շամպինիոն,
ձիթայուղ,
ձիթապտուղ,
մարինացված վարունգ,
սոխ,
պանիր,
թթխմոր
Մանր կտրատած հավի կրծքամիսը  3-4 րոպե տապակել ուժեղ կրակի վրա: Կտրատել լոլիկը, պղպեղը, մարինացված վարունգը, սոխը, ձիթապտուղները: Խմորը դնել տապակին, քսել կեչուպ, վրան շաղ տալ սոխը, վրան սունկը, հավի միսը, ձիթապտուղներն ու վարունգը: Վերջում տեղադրել լոլիկն ու քաղցր պղպեղը: Եփել ջեռոցում 180 աստիճանի պայմաններում 10-12 րոպե: Այնուհետև հանել, պիցցայի վրա քերած պանիր շաղ տալ, ևս 5 րոպե դնել ջեռոցի մեջ:

                            ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐՈՎ ՊԻՑՑԱԱրքայախնձորով պիցցա
Բաղադրիչներ.
խմոր – 300 գ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.,
սև աղացած պղպեղ,
լոլիկ – 4 հատ,
արքայախնձոր – 1 հատ կամ մեկ տուփ պահածոյացված,
ապուխտ – 200 գ,
սալյամի – 100 գ,
քերած պանիր – 100 գ,
պանիր պարմեզան – 250 գ,
համեմունքներ
Երկու տապակներին յուղաթուղթ դնել և խմորը երկու մասի բաժանելով  դնել վրան: Ջեռոցը տաքացնել 210 աստիճան: Խմորին տոմատ քսել և համեմել: Լոլիկների կեղևը հանել, ութ մասի բաժանել: Մի պիցցան ծածկել ապուխտի, սալյամիի կտորներով և պանրով: Մյուս պիցցան զարդարել լոլիկով և արքայախնձորով, վրան պարմեզան ցանել: Համեմել և թխել  25 րոպե:


Բազմամյա խոտաբույս է, պատկանում է մատիտեղազգիների ընտանիքին։ Ունի իլիկաձև, հզոր զարգացած առանցքային արմատներ։ Ցողունը ուղղականգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, հասնում է 1 մ և ավելի բարձրության, տերևները լայն են, նշտարաձև, ներքևինները կոթավոր են, վերևինները նստած են հանգույցների վրա։ Յուրաքանչյուր տերևածոցից դուրս է գալիս ծաղկափթթությունը՝ երկսերմ ծաղիկներով, որոնք փնջերով նստած են հուրանի կոթունի վրա։ Սերմապտուղը կտրվածքում եռակող է, դարչնագույն և փայլուն։ Ավելուկը ծաղկում է հաջորդաբար։ Պտղաբերում է ամառվա կեսերին։

Քիմիական բաղադրությունը
դաբաղանյութեր, կոֆեինաթթու k ֆլավնոիդ։ Տերևներում հայտնաբերված է ասկորբինաթթու, կարոտին և ֆլավնոիդներ։ Պտուղները պարունակում են դաբաղանյութեր, սապոփններ, ֆլավնոիդներ, վիտամիններ:

Օգտագործման եղանակը
Բժշկության մեջ օգտագործել են արմատը, տերևներն ու սերմերը։
Բուլղարական բժկության մեջ ավեուկն օգտագործել են լյարդի և լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։
Ռուսական բժշկության մեջ ավեուկն օգտագործել են հաստ և բարակ աղիքների լորձաթաղանթների բորբոքումների, առաջին և երկրորդ աստիճանի զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով։
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգա-րումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:
1. 5 գ ավելուկի սերմը ծեծել, խառնել
100 մլ գինու հետ և խմել՝ ջերմությունից առաջացած սրտխփոցի, մելամաղձոտության բուժման համար։
2. Ավելուկի սերմը տերևների հետ միասին ծամել և ուտել՝ լնդախտի, ատամների թուլացման, լյարդի վարակիչ հիվանդությունների բուժման համար։
3. Ավելուկի տերևը ծեծել և դնել ականջաբլթակի խոցի վրա։
4. 1 կգ ավելուկի արմատն աղալ, 1 լ գինու քացախով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտել՝ արյունախխման, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, գերթթվայնության, նքոցի, նյութափոխանակության խանգարման, սրտխառնոցի, մակերիկամների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Այդ նույն պատրաստուկը կարելի է օգտագործել քսելու ձևով՝ բորոտության, պարանոցային ուռուցքների և որքինի բուժման համար։

Լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40մ բարձրության տերևաթափ ծառ է: Կեղևը մոխրագորշագույն է, տերևները սրտաձև հիմքով, հերթադիր: Ծաղիկները երկսեռ են, դեղնասպիտակավուն, հոտավետ: Պտուղներն ընկուզիկ են: Մեր հանրապետությունում տարածված են կովկասյան և սրտաձև տեսակները, որոնք ապրում են 300-400 տարի, բուժական առումով ունեն նույն նշանակությունը: Լորենին ստվերադիմացկուն է, կայուն քամու, ցրտի և ծխի նկատմամբ, վատ է տանում ճահճային հողը: Բազմանում է սերմերով, շիվերով և անդալիսով: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղկում է 20 տարեկան հասակից և ծաղկած մնում միայն 10-15 օր:

Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով հիմնականում կիրառվում են ծաղկաբույլերը` ծաղկատերևներով:
Հավաքում են, երբ ծաղիկների մի մասը դեռևս լրիվ բացված չէ, չոր եղանակին, չորացնում ստվերում: Չորացած հումքը պահում են կիսամութ, քամհարվող տեղում: Ճիշտ պահպանման դեպքում այն պիտանի է շուրջ 3 տարի: Լորենու ծաղիկը ժողովրդական բժշկության ամենահին և ամենատարածված միջոցներից մեկն է: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ լորենու ծաղիկների եփուկը և ջրաթուրմը օգտագործվում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, ցավը հանգստացնող և փափկացնող միջոց` ցրտառական բազմաթիվ հիվանդությունների, կարմրուկի, խոզուկի, ցնցումային վիճակի, նյարդային որոշ հիվանդությունների, միզուղիների քարային դիաթեզի ժամանակ և այլն: Թուրմը` որպես մանրէասպան միջոց, ողողումների ձևով դրականապես է ներգործում բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ: Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկներն օգտագործվում են նաև թոքաբորբերի ժամանակ: Ժողովրդի  մեջ մեծ համբավ ունի նաև լորենու ծաղիկներից պատրաստվող թեյը` որպես հիանալի բուժամիջոց: Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան պատկերը: Լորենու մեղրից պատրաստված թեյը հաճախ խառնում են կաթի հետ և ըմպում կարմրուկի և ջղաձիգ հազի ժամանակ: Թորման եղանակով բնափայտից ստացվում է հեղուկ, որը ժողովրդի մեջ հայտնի է <<արքայաջուր>> անունով և օգտագործվում է վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդի իրերը և հագուստը ախտահանելու համար: Բնափայտի ածխափոշին օգտագործվում է ստամոքսի ցավերի, բղկոցների և արյունային լուծի ժամանակ: Այս փոշով մաքրում են ատամները, բուժում կոկորդի պալարախտը:

Կիրառման եղանակները
Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ հումք 1 բաժակ եռման ջրին, թրմում 20 րոպե, քամում և ըմպում տաք վիճակում` օրական 2-3 անգամ: Ավելի խիտ թուրմ ստանալու համար 1 բաժակ եռման ջրին ավելացնում են 2-3 ճաշի գդալ հումք և օգտագործում նույն եղանակով: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, քամում և ավելացնում 5 գ սոդա ու օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ նույն դոզայով եփուկն առանց սոդայի ընդունում են միանվագ` օրական 3 անգամ: Բնափայտի ածուխն ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 3-4 անգամ, ցանկալի է վուշի յուղով:

Այլ օգտակար հատկանիշներ
Լինելով գեղեցիկ սաղարթավոր ծառ` լորենին դեկորատիվ ձևով զարդարում է մայթուղիներն ու պուրակները, ճամփե-զրերն ու փողոցները` կլանելով փողոցների փոշին ու մուրը:


Բաղադրությունը
- 150 գր կարագ,
- 20 գր մեղր,
- 70 գր շաքարի փոշի,
- դարչին,
- 1 փաթեթ վանիլ,
- 1/2 նարնջի կեղև (քերած),
- 6 ձու,
- 85 գր աղացած,
- նուշ 85 գր,
- աղ,
- 80 գր շաքարավազ,
- բուսական յուղ:

Պատրաստման եղանակը
Կարագը հարել մեղրի, 50 գր շաքարի փոշու, մի պտղունց դարչինի, վանիլի եւ նարնջի կեղևի հետ: Աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցները, ապա նուշն ու մակը:
Սպիտակուցների վրա մի պտղունց աղ լցնել, հարել, ապա ավելացնել շաքարավազն ու կրկին լավ հարել:
Ստացված փրփուրն աստիճանաբար ավելացնել հիմնական զանգվածի մեջ` նախ 1/3 մասը, ապա` մնացածը:
Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, ալյուր շաղ տալ, խմորը լցնել մեջը եւ թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե:
Պատրաստի թխվածքը ջեռոցից հանել, թողնել ձեւաթավայի մեջ այնքան, մինչև հովանա, ապա հանել, վրան դասավորել հաստ թղթից կտրված եղևնիներ, շաղ տալ մնացած շաքարի փոշին, ապա եղևնիները զգուշությամբ հանել:

Բաղադրությունը
- 3 խաշած կարտոֆիլ,
- 200 գր. եփած խոզի միս,
- 200 գր. պանիր,
- 3 հատ խաշած բազուկ,
- 50 գր. մանրացված ընկույզ,
- մայոնեզ,
- կանաչ սոխ, սամիթ,
- եգիպտացորենի հատիկներ, նռան հատիկներ:

Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, բազուկը, պանիրը քերչով անցկացնել, խոզի միսը բարակ կտրատել, սոխը եւ սամիթը նույնպես մանրացնել:
1-ին շերտը պետք է լինի կարտոֆիլը տոնածառի տեսքով, հետո մայոնեզ, 2-րդ խոզի միս, մայոնեզ, 3րդ պանիր, 4-րդ բազուկ (նախապես ընկույզը մեջը խառնած), մայոնեզ, 5-րդ կանաչեղեն:
Զարդարել եգիպտացորենի հատիկներով եւ նռան հատիկներով, իսկաստղը կարող եք պատրաստել կարմիր պղպեղից:

Բաղադրությունը
- 500 գր, խաշած տավարի միս,
- 500 գր. խաշած հավի միս,
- 400 գր. տապակած շամպինիոն,
- 1 գլուխ սոխ,
- 200 գր. անկորիզ սալորի չիր,
- սեւ պղպեղ, աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակը
Տավարի միսը, հավի միսը երկարավուն կտարտել: Ավելացնել մանրացված շամպինիոնը, շատ բարակ կտրատված սոխը, մանրացված սալորի չիրը: Այս ամենը համեմել աղով, սեւ պղպեղով, ավելացնել մայոնեզն և խառնել:

Բաղադրությունը
- 500 գր, թարմ կաղամբ,
- 2 կտոր խաշած հավի կրծքամիս,
- 1 տուփ պահածոյացված- եգիպտացորեն,
- 4 խաշած ձու,
- մայոնեզ,
- սեւ պղպեղ,աղ:

Պատրաստման եղանակը
Կաղամբը բարակ-բարակ կտրատել: Հավի կրծքամիսը նույնպես մանրացնել: Ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցից:
Սպիտակուցները մանրացնել, իսկ դեղնուցները մայոնեզի հետ խառնել:
Կաղամբը, հավի միսը, եգիպտացորենը, ձվի սպիտակուցները խառնել համեմել
աղով, սեւ պղպեղով եւ ավելացնել դեղնուցով մայոնեզը:




Խմոր`
- 6 ձու (սենյակային ջերմաստիճանի)
- 100 գր. շաքարավազ,
- 1/4 բաժակ տաք ջուր,
- 100 գր. ալյուր
- 400 գր. մանրացված ընկույզ:

Կրեմ`
- 200 գր. շաքարավազ,
- 300 գր. սերուցք,
- 100 գր. փափկեցված կարագ
- 250 գր. սեւ շոկոլադ:

Օշարակ`
- 100 գր. շաքարավազ,
- 100 գր. ջուր:

Պատրաստման եղանակը
Ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետեւ ավելացնել տաք ջուրը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը եւ ընկույզը: Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում:
Կրեմի համար շոկոլադը եւ կարագը մանրացնել, վրան լցնել տաք սերուցքը, լավ խառնել, այնուհետեւ ավելացնել շաքարավազը: Խառնելուց հետո, թողնել, որ սառչի:
Օշարակի համար ջրին ավելացնել շաքարավազը, դնել գազօջախին եւ թողնել, որ եռա: 1 րոպե եռալուց հետո վերցնել կրակից:
Երբ խմորը կսառչի, վրան օշարակը տարածել, կրեմ քսել եւ փաթաթել`տալով ռուլետ տեսք: Այնուհետեւ դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո, վրան կրեմ քսել եւ զարդարել
տոնական քաղցր պատկերներով (կարող եք ձեռք μերել սուպերմարկետներից):

Բաղադրությունը
- 500 գր. հավի μուդ,
- 6 ձու,
- 70-80 գր ընկույզ,
- 100 գր. սեւ սալոր (առանց կորիզ),
- 2-3 սխտորի պճեղ,
- աղ, ձեթ, մայոնեզ:

Պատրաստման եղանակները
Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետեւ ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել եւ տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետեւ սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաեւ սեւ սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար
եւ համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը եւ մայոնեզը:

Բաղադրությունը
- 8-10 բլինչիկ,
- ֆարշը ըստ ճաշակի,
- 300 գր. լոլիկ,
- 150 գր. սոխ,
- կանաչ սոխ,
- ձեթ,
- պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, լոլիկը կեղեւազրկել եւ պատառաքաղով տրորել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել ֆարշը եւ շարունակել այն տապակել 5-7 րոպե:
Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը եւ թողնել այն, որ սառչի:
Բլինչիկի մեջտեղում լցնել միջուկը եւ ծայրերից հավաքել այնպես, որ ստանա պարկի տեսք, այնուհետեւ կապել կանաչ սոխով:

Բաղադրությունը
- 200 մլ. կաթ,
- 50 գր. շոկոլադ,
- շաքարավազ ըստ ճաշակի,
- հարած սերուցք,
- միրգ զարդարելու համար:

Պատրաստման եղանակը
Կաթը, շաքարվազը, շոկոլադը բլենդերով հարել և կիսով չափ լցնել բաժակների մեջ, այնուհետև վրան ավելացնել հարած սերուցքը և զարդարել մրգերով:


Բաղադրությունը
- 600 գ խոզի միս,
- 6 ծիրան,
- 125գ շերտավոր խմոր առանց խմորիչի,
- 1 ձու,
- 1 ճ.գ. խնձորի քացախ,
- աղ, պղպեղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը
Խոզի միսը բաժանում ենք 6 հավասար մասի, ծեծում ենք, աղում եւ պղպեղում, ավելացնում ենք խնձորի քացախը, խառնում ենք եւ թողնում մոտ 30 րոպե:
Ծիրաններից առանձնացնում ենք կորիզները. փաթաթում ենք ծիրանը մսի մեջ:
Խմորը գրտնակում ենք այնպես, որ կարողանանք երկարությամբ կտրատել:
Ստացված խմորե թելերով փաթաթում ենք միսը, տալով նրան կծիկի տեսք:
Կծիկների վրա հարած դեղնուց ենք քսում եւ եփում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում` մոտ 45 րոպե:


Տարբերակ 1
Ընտրել հաստ կեղևով ձմերուկ, կարմիր և կանաչ մասերը հեռացնել, 2-3սմ լայնությամբ կտրտել (գեղեցիկ կլինի ձևավոր դանակով կտրածը), 20 րոպե պահել կրաջրի մեջ (0,5կգ չհանգած կիր` 5լ ջրին), հանել, սառը ջրով մի քանի անգամ լվանալ, լցնել տաք ջրի մեջ, եփել 5-10 րոպե: Պատրաստել օշարակ, լցնել մեջը և եփել 20-30 րոպե, ապա 2-3 ժամ պահել զով տեղում: Նորից եփել 20-30 րոպե, թողնել 2-3 ժամ և եփել` մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց առաջ ավելացնել կիտրոնի աղ կամ հյութ և վանիլին:
1կգ ձմերուկի մաքրած կեղևին` 1,5կգ շաքարավազ, 400գ ջուր, 1 տուփ վանիլինի, կես կիտրոնի հյութ:

Տարբերակ 2
1կգ ձմերուկի կեղևից վերին զոլավորշերտը հեռացնել, թողնել կանաչ միջուկը: Կտրել բարակ շերտերով, ցանկացած ձև տալ` հյուսել, զիգզագաձև կտրել և այլն, ապա թույլ եփել ջրում: Հանել ջրից և կեղևը դնել օշարակի մեջ, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 1,5կգ շաքարավազ ու 2 բաժակ ջուրը եփել մինչև թափանցիկ լինելը: Եփվելուց հետո ավելացնել 2գ կիտրոնի աղ:


Խնձորի մուրաբա կարելի է պատրաստել նրա քաղցր տեսակներից: Եփելիս թթու տեսակները փխլվում են և կորցնում տեսքը, ինչը չի կարելի ասել քաղցր տեսակների մասին:
Խնձորի չափից կարելի է որոշել` ինչպես եփել այն, ամբողջությամբ, թե կտորների բաժանած: Եթե խնձորները փոքր են, կարելի է եփել պոչերով` պարզապես պետք է մի քանի տեղից խնձորը ծակծկել:
Խնձորները մաքրել, բաժանել կտորների, հեռացնել կորիզները, լվանալ, լցնել եռման ջրի մեջ, թողնել 5-10 րոպե, ապա հանել և անմիջապես սառեցնել սառը ջրով: Պատրաստել օշարակ, խնձորները լցնել մեջը, թողնել 3-4 ժամ, ապա եփել` մինչև
պատրաստ լիելը: Կրակից վերցնելուց 20 րոպե առաջ ավելացնել մանր կտրտած կիտրոն կամ կիտրոնի աղ:
1 կգ խնձորին` 1կգ շաքարավազ, 2 բաժակ ջուր:
Անհրաժեշտ մթերքները
- 0,5կգ դդմիկ
- 2-3 լոլիկ
- 2-3 կարմիր և կանաչ պղպեղ
- 2 ատամիկ սխտոր, սամիթ
- մայոնեզ կամ թթվասեր
- աղ

Պատրաստման եղանակը
Դդմիկը կեղևել, կտրտել, աղ անել և թողնել, որ հյութը դուրս տա: Այնուհետև տապակել առատ բուսական յուղի մեջ:
Մի ուրիշ տապակի մեջ շերտ-շերտ դնել դդմիկը, լոլիկը, պղպեղները,
սխտորը և կանաչին, եփել մարմանդ կրակի վրա` մինչև պղպեղի պատրաստ լինելը: Վրան կարելի է լցնել հարած ձու և մի քիչ էլ եփել:
Մատուցել տորթի նման կտրտած` մայոնեզով կամ թթվասերով: 

Դեղաբույսի նկարագրությունը
Աստղածաղկազգիների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, 15-40սմ բարձրության, սպիակ, թաղիքանման ցողունով, նշաձև տերևներով: Արմատը մուգ գորշավուն է: Ծաղկում է ամռան ամիսներին, բազմանում սերմերով և վեգետատիվ եղանակով: Համարվում է եղանակի կենդանի բարոմետր. շոգ ժամանակ տերևները կուչ են գալիս, իսկ անձրևից առաջ` բացվում: Հեշտ տանում է բնակլիմայական աննպաստ պայմանները: Բնորոշ է հաճելի համով ու հոտով, ինչպես նաև հրապուրիչ, գեղեցիկ տեսքով:
Մեր հանրապետությունում կան անթառամի 10-12 տեսակներ, որոնց մի մասն ունի դեղագիտական որոշակի նշանակություն և չի զիջում դեղաբույսի դեղարանային տեսակին:

Քիմիական բաղադրությունը
Ծաղկազամբյուղները պարունակում են ֆլավոնոիդներ (օրգանական հետերոցիկլիկ միացություններ), եթերայուղ, սկոպոլետին, խեժ, օրգանական թթուներ, սպիրտ, ճարպանյութ, կալցիում, երկաթ, մագնեզիում և այլն:

Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործվում են բույսի միայն ծաղկազամբյուղները` 1-2սմ ցողունային մասով, որոնք կտրում են դանակով կամ մկրատով: Խստիվ արգելվում է բույսը ցողունով կտրել կամ արմատով հանել, քանի որ դրանք կհանգեցնեն անթառամի, առանց այդ էլ ոչ այնքան հարուստ բուսուտների ոչնչացմանը: Հավաքված հումքը չորացնում են ցանցի մեջ, միջանցիկ քամու տակ, ստվերում, այնուհետև պահում թղթով ներպատված փայտյա արկղում` 3 տարի ժամեկով:
Անթառամը համարվում է ժողովրդական բժշկության հին դեղամիջոցներից մեկը: Օգտագործվում է լեղուղիների, աղիստամոսային տրակտի և միզուղիների հիվանդությունների ժամանակ:

Կիրառման եղանակները
Թուրմ պատրաստելու համար 3-5գ մանրացրած հումքը 8 ժամ թրմում են 500մլ սառը ջրում, ապա 1 օրում խմում 3-4 անգամ, կամ վերցնում են 3 թեյի գդալ մանրացրած ծաղիկ, ավելացնում 2 բաժակ սառը ջուր, թրմում 8 ժամ և խմում ամբողջ օրվա ընթացքում: Կարելի է վերցնել նաև 10գ ծաղկափոշի` 200գ սառը ջրին, թրմել նույն ձևով և ընդունել 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ:
Եփուկ պատրաստելու համար վերցնում են 16գ ծաղիկ` 300մլ ջրում եռացնում կես ժամ, հովացնում և խմում կես կամ քարորդ բաժակ` օրական 3 անգամ, կամ 1 ճաշի գդալ ծաղկի վրա լցնում են 2 բաժակ ջուր, եռացնում կես ժամ, ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ` ուտելուց 10-15 րոպե առաջ, կամ 10գ ծաղկի վրա լցնում են 200գ ջուր, կես ժամ պահում ջրային բաղնիքում, որից հետո ավելացնում ևս 200մլ ջուր և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ` ունելուց առաջ: Ջրիկ մզվածքն ընդունում են 30-40-ական կաթիլ` օրական 3 անգամ, իսկ չոր մզվածքը, ինչպես նաև մանրացրած ծաղիկների փոշին` 1-ական գրամ կամ մի պտղունց` օրական 3 անգամ:
Որպես լեղամումղ միջոց հավասարաչափ վերցնում են եղերդակի և խատուտիկի արմատներ, անթառամ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 5 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում ու օրական ըմպում 3 անգամ:

Անհրաժեշտ մթերքները
- 1 տուփ եգիպտացորեն
- 1 սուրճի բաժակ բրինձ
- 1 տուփ ծովախեցգետին
- 100գ թթվասեր
- 3 ձու
- մի փունջ մաղադանոս, սամիթ
- հազարի մի քանի տերև
- աղ

Պատրաստման եղանակը
Բրինձը եփել աղաջրում, քամել, ավելացնել կտրտած ծովախեցգետինը, եգիպտացորենը, աղը, կանաչին և լավ խառնել: Մատուցվող ափսեի վրա փռել հազարի տերևները, աղցանը լցնել վրան, հարթեցնել, ծածկել թթվասերամայոնեզային խառուրդով, ձևավորել ձվի դեղնուցից և սպիտակուցից ստացված երիցուկներով:


Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, քարանուխ:

Դեղաբույսի նկարագրությունը
Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է: Գիտական բժշկության մեջ ճանաչում է գտել միայն մշակովի տեսակը, մինչդեռ ժողովրդական բժշկության մեջ հավասարաչափ օգտագործվում են անանուխի բոլոր տեսակները:
Մշակովի անանուխը (M. piperia L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձևաձև կամ նշտարաձև տերևներ, կարմրավուն մանր ծաղիկներ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, բազմանում վեգետատիվ եղանակով: Բույսը ցրտադիմացկուն է, խոնավասեր և պահանջկոտ լույսի նկատմամբ: Լավ աճում է 18-22 աստիճանի պայմաններում, իսկ շոգ եղանակներին աճը խիստ դանդաղում է:

Քիմիական բաղադրությունը
Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4-6, տերևներում` 2,4-2,75, իսկ ցողունի մեջ` մինչև 0,3%: Այն ստացվում է թորմամբ, ջրային գոլորշիների միջոցով: Նրա հիմնական մասը (41-65%-ը) կազմում է երկրորդային սպիրտ մենթոլը: Բացի այդ, բույսի մեջ կան մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ, պուլեգոն, մենթոլի քացախաթթվական և վալերիանաթթվական, եթերներ և այլ նյութեր:

Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են բույսերի տերևները: Հումքը հավաքում են ծաղկման սեզոնում, մի քանի ժամ թողնում արևի տակ, հետո լրիվ չորացնում քամհարվող, հով տեղում: Մշակված հումքը պահում են ֆաներային արկղների մեջ: Դեղաբույսը բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանցից ստացվող եթերայուղի և վերջինիս հիմնական, բաղադրիչ մասը կազմող մենթոլի ձևով:

Կիրառման եղանակները  
Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած թարմ հումք ու գոլ վիճակում ըմպում կումերով` 1 օրվա ընթացքում, հիմնականում ստամոքսաաղիքային տրակտի սպազմների, աղեփքանքի, լուծերի և փսխման, լեղաքարային հիվանդության, լեղուղիների խիթերի, գլխացավերի, առատ դաշտանի և այլ դեպքերում: Այս թուրմը կարելի է օգտագործել նաև բերանի խոռոչը և կոկորդը ողողելու, ինպես նաև մաշկի քորի ժամանակ: 1/3-1/10-ի հարաբերությամբ չոր հումքը 2 ժամ թրմում են փակ ամանի մեջ` եռման ջրում, ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:
Եփուկ պատրաստելու համար վերցնում են 50գ հումք, մեկ դույլ ջրում եռացնում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների կամ հոգնայի նպատակով և նյարդային ընդհանուր անհանգիստ վիճակի դեպքում:

Այլ օգտակար հատկանիշներ
Անանուխը լայնորեն կիրառվում է սննդի մեջ: Այն ավելացնում են կարկանդակին, աղցաններին, պանրին, բանջարեղենին և մսով ճաշերին: Նրանով համեմում են թեյը, կվասը, լիկյորը, հրուշակեղենը, ծխախոտը, օգտագործում են նաև կոսմետիկայում:
Բույսը մեղրատու է: Ստացված մեղրը սաթագույն է, հաճելի բույրով ու համով և դեղաբույսին հատուկ որոշակի բուժիչ հատկանիշներով:


Արալազգիների ընտանիքից է: Բազմամյա տերևոտ բույս է, ունի հյութալի, ճյուղավորված արմատ: Հեռվից այն հիշեցնում է մարդու մարմին, որտեղից էլ ծագել է բույսի անվանումը (չինարեն «ժենշեն» նշանակում է մարդ-արմատ):
Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Աճում է ստվերոտ, ստվարախիտ անտառներում: Այն փխրեցվում է, քաղհանվում, ինչը նպաստում է բուժական հատկությունների գրեթե ամբողջական պահպանմանը:
Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը:
Քիմիական կազմը
Պարունակում է սապոնիններ, վիտամին B1ևB2, պեկտին, ֆիտոստերին, օրգանական թթուներ, օսլա, շաքար, խեժ, եթերայուղեր, ճարպայուղ:
Բուժական ազդեցությունը

Այս բույսի շուրջ լեգենդներ են հյուսվել: Համարել են, որ բույսը հենց ինքը կյանքի արմատն է, որը ծերերին վերադարձնում է երիտասարդություն, հիվանդներին` առողջություն, հոգնածներին` առույգություն, թույլերին` առնականություն, օրգանիզմը դարձնում է դիմացկուն: Բժշկությանը հայտնի են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը խթանող, ֆիզիկական և մտավոր գերհոգնածությունը վերացնող, արյան ճնշումը կարգավորող, նյարդացավերի և սեռական անկարողությունը ակտիվորեն բուժող նրա ազդեցությունները:
Ժենշենի մեջ ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի համալիր առկայությունը բարձրացնում է օգանիզմի դիմադրողականությունը զանզան հիվանդությունների նկատմամբ: Այն բարձրացնում է առհասարակ ամբողջ օրգանիզմի ընդհանուրբ տոնուսը, նյութափոխանակությունը, կարգավորում շաքարի պարունակությունը արյան մեջ: Բույսն ունի նաև ցավազրկող, ախորժակը բարձրացնող, աղիների գործունեությունը կարագավորող ազդեցություններ:
Ժենշենը կիրառվում է ֆիզիկական և մտավոր գերհոգնածության, ցածր աշխատունակության, ծանր հիվանդություններից առաջացած ընդհանուր հյուծվածության, սեռական անկարողության, արյան ցածր ճնշման, սրտի արատների, սակավարյունության, շաքարախտի, լյարդի բորբոքային հիվանդությունների, գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդության դեպքում: Այն հաջողությամբ կիրառվում է նաև թոքերի խրոնիկական հիվանդությունների ժամանակ:
Ժենշենից պատրաստված դեղորայքը կարող է օգտագործվել երկարատև ընդունման համար: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս բույսի նկատմամբ կարող է լինել անհատական հակակրանք: Բոլորին չի վիճակված հաջողությամբ բուժվել ժենշենով: Բույսն ավելի լավ ընդունում են տղամարդիկ: Երեխաներին և կանանց այն այնքան էլ խորհուրդ չի տրվում: Բժշկի կողմից ժենշենի նշանակումը սկսվում է փոքր դեղաչափերից` աստիճանաբար բարձրացնելով այն:
Հակացուցումներ
Դեղաբույսը հակացուցված է արյան բարձր ճնշմամբ, տախիկարդիայով տառապողներին, մինչև վեց տարեկան երեխաներին: Ամառվա շոգ ամիսների ընթացքում բույսը խորհուրկ չի տրվում:
Կիրառման եղանակները
Ոգեթուրմ
10-15գ մանրացված արմատի վրա ավելացնել կես լիտր 40 աստիճանի օղի, թողնել 2 շաբաթ սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Խմել մեկ աղանդերային գդալ, օրական 3 անգամ ուտելուց առաջ: Բուժման փուլը` 3-6 ամիս:


Բնությունը շատ բանական դեղամիջոցներ ունի, որոնցից մեկն էլ թարմ բնական հյութերն են: Մրգային, բանջարեղենային թարմ հյութերը շատ մեծ առավելություն ունեն պահածոյացվածների համեմատ, որովհետեւ պահածոյացման ժամանակ ոչնչանում, ակտիվությունը կորցնում են ֆերմենտները, վիտամինները և այլ ակտիվ միացություններ:
Թարմ հյութերի բուժական հատկություններն էլ ավելի են ուժեղանում, եթե դրանք փորձեք համակցել առողջ սննդի եւ ապրելակերպի հետ:
Մրգային հյութերն ունեն հիմնականում մաքրող հատկություն, իսկ բանջարեղենայինը` կառուցողական: Թարմ հյութերը շատ արագ են մարսվում (10-15 րոպեում` դրանով նպաստելով արագ ազդեցությանը:
Օրվա ընթացքում կարելի է խմել մինչեւ 2լ հյութ, բուժական ազդեցությունը սկսվում է 1 բաժակից: Հյութերը պետք է խմել միմիայն այն դեպքում, երբ ստամոքսը դատարկ է:
Հյութերի խառնուդներն ավելի արժեքավոր են, բաղադրությամբ ավելի հարուստ: Օրինակ` լեղամուղ ազդեցություն ունի կաղամբի, գազարի, լոլիկի, ծիրանի, դեղձի հյութերի խառնուրդը: Միզամուղ ազդեցություն ունի ձմերուկի, խաղողի, գազարի, ծիրանի, տանձի հյութերի խառնուրդը:
Բարձր բուժական հատկություններով օժտված հյութեր ստանալու համար օգտագործեք միայն թարմ, առողջ միրգն ու բանջարեղենը:
Ձմերուկ
Բաղադրությունը. պարունակում է 3-10 տոկոս շաքարներ, 1-1,5 տոկոս ազոտային նյութեր, 0,1-0,2 տոկոս ճարպեր, 2-2,4 տոկոս բջջաթաղանթ: Պարունակում է նաև 70-40 մգ վիտամին C, B խմբի վիտամիններ, 1-,2 մգ վիտամին A, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 225 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆատ,
1 մգ երկաթ, կարոտին, ֆոլիա, ֆոլիաթթու, կալիումական աղեր և այլն:
Ձմերուկի հյութը շատ բարերար է ազդում երիկամների, սիրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, աղիների անգործության դեպքում: Օրագնիզմից դուրս է հանում թունավոր նյութերը, իջեցնում փքվածությունը:
Ձմերուկի հասունացած կորիզների հյութը օգտակար է տենդով, բորբոքային ուռուցքներով, ցավոտ միզածորությամբ տառապողների համար:
Ձմերուկի հյութն օգտակար է նաև դեղնախտի դեպքում:
Ձմերուկի կանաչ կեղևի հյութն օգտակար է կոլիտի բուժման ժամանակ:
Սակավարյունության դեպքում օրական կարելի է խմել մինչև 2,5լ ձմերուկի հյութ:
Հակացուցումներ
Շաքարախտով ու ճարպակալումով տառապողները պետք է զգույշ օգտագործեն ձմերուկը` ելնելով անհատականությունից, ինքնազգացողությունից:

Կաղամբ
Բաղադրությունը. ջուր 92-93 տոկոս շաքարներ, ազոտային նյութեր` 0,1-0,15 տոկոս, շաքարներ` 1,8-2,1 տոկոս,  էքստրակտային նյութեր` 2,4-2,6 տոկոս, բջջաթաղանթ` 0,04-0,06 տոկոս, վիտամին A` 0,03 մգ, B1` 0,16-0,26 մգ, C` 25-66 մգ, P, K, B6 B և U վիտամիններ, ֆերմենտներ, 118 մգ կալիում, 13 մգ Mg, 12 մգ P, 1 մգ երկաթ, պղինձ, ցինկ:
Կաղամբի հյութն օժտված է ճարպերը ճեղքելու և մարսողությունը բարելավելու հատկությամբ, այն բարելավում է աղիների աշխատանքը: Թթու դրած կաղամբի հյութն բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ողողումների ձևով օգնում է կոկորդի բորբոքման դեպքում:
Թարմ հյութով թրջված շորը ցավոտ տեղին դնելիս ցավերը հանգստացնում են:
Եթե կաղամբի թարմ հյութ ընդունելուց հետո աղիներում ցավեր են առաջանում, ուրմեն աղիները բուժման կարիք ունեն. պետք է ամեն առավոտ սոված վիճակում խմել 0.5-1 թեյի բաժակ հյութ:
Կաղամբի հյութը բուժական ազդեցություն ունի ճարպակալման, աղիների պնդության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, հեպատիտի, լեղաքարային հիվանդության, սակավարյունության, երիկամների քարերի, պնևմոնիայի, բրոնխիալ ասթմայի, թոքերի տուբերկուլյոզի, սրտի ռիթմի խանգարումների, սնկերով թունավորումների, աթերոսկլերոզի դեպքում: Կաղամբի հյութը մեղրի հետ (1:1 հարաբերությամբ) բարձրացնում է ստամքսի թթվայնությունը, խորհուրդ է տրվում սկսել կես բաժակից, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, գոլ վիճակում, 3-4 շաբաթ տևողությամբ: Կաղամբի մաքուր հյութը իջեցնում է ստամքսի թթվայնությունը: Որպեսզի եթերային յուղերը տհաճ չդարձնեն կաղամբի թարմ հյութի ընդունումը, այն կարելի է նոսրացնել ուրիշ հյութերով, ջրով:
Հակացուցումներ
Ենթաստամոքսային գեղձի հիվանդության, շաքարախտի դեպքում կաղամբի հյութը պետք է զգուշորեն օգտագործել:
Արտաքին տերևները մի օգտագործեք, որովհետև նիտրատները մեծ մասամբ այդտեղ են հավաքվում:

Դդում
Բաղադրությունը. ջուր 94-94 տոկոս, ազոտային նյութեր` 0,3-0,4 տոկոս, ճարպեր` 0,06 տոկոս, էքստրակտային նյութեր` 4 տոկոս, բջջաթաղանթ` 0,6 տոկոս, մոխրացող մնացորդ` 0,3-04 տոկոս, վիտամիններ:
Դդումը լեղամուղ է, քունը կարգավորող:
Դդումն օգտակար է կիրառել գլխի ուռուցքների, մենինգիտի դեպքում, փայլեցնում է ատամները, օգնում հազի, կրծքային ցավերի դեպքում:
Եփած դդումի հյութն աչքի մեջ կաթեցնելիս մաքրվում է աչքերի` դեղնախտի հետևանքով առաջացած դեղնությունը:
Հյութը խմելու չափը կես բաժակն է (օրը 1-2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ), հետո կարելի է հյութի քանակն ավելացնել մինչև 3 բաժակ օրական: Բուժման կուրսը 2 ամիս է, անհրաժեշտության  դեպքում 20 օր անց կարելի է կրկնել: Դդումը մտնում է ենթաստամոքսային գեղձի ադենոմայի ու քաղցկեղի բուժման ժամանակ հանձնարարվող մթերքների ցանկի մեջ:
Հյութը նպաստում է երիկամների, միզապարկի, լյարդի քարերի արագ տարրալուծմանը: Քսիլիտի հետ խմելուց նորմալանում է քունը, հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը, կարգավորում նյութափոխանակությունը` նպաստելով քաշի կարգավորմանը:
Կարելի է շաբաթը մեկ անգամ սահմանել ՙդդմային օր՚` խմելով միայն դդմի թարմ հյութ` մինչև 15լ: Կես բաժակ դդմի հյութը մեղրով (կես բաժակ հյութին 1 ճաշի գդալ մեղր) հանգստացնում է նյարդային համակարգը, նորմալացնում քունը:
Եթե մարդը դժվար է տանում դդմի հյութը, կարելի է այն խառնել ուրիշ հյութերի հետ` 1:1 հարաբերությամբ:
Հակացուցումներ
Աղեստամոքսային հիցանդությունների սրման դեպքում:

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով և պահել ջրային բանիքում:
Եփուկները պետք է եփել 30 րոպե, իսկ ջրաթուրմերը` 15 րոպե: Հետո սառեցնել սենյակային ջերմության պայմաններում, ջրաթուրմերը` 45 րոպե, եփուկները` 15 րոպե, քամել թեյքամիչի միջոցով: Այնուհետև թափել հումքի մնացորդները և եփուկի ծավալը հասցնել նախնականին` ավելացնելով համապատասփան քանակությամբ եռացրած ջուր, դեղորայքը պատրաստ է օգտագործելու համար: Խմում ենք տաք վիճակում: Գործնականում տաք եղանակով պատրաստված թուրմերը հարամր է պահել թերմոսներում. բուսական հումքը նշված չափով (սովորաբար 2 ճաշի գդալ) լցնել թերմոսի մեջ և ավելացնել երկու բաժակ եռացրած ջուր (օրական դեղաչափ): Դա արվում է երեկոյան, քնլու առաջ: Աառավոտյան պետք է քամել թուրմը և ետ լցնել թերմոսի մեջ: Մեկ օրից ավել ջրաթուրմը թերմոսում չի կարելի պահել:
Սառը եղանակով պատրաստվող ջրաթուրմի վրա լցնել պահանջվող չափի նախօրոք եռացրած, ապա սառեցրած ջուր, պահել 4-12 ժամ, քամել ր օգտագործել: Եփուկներն ու ջրաթւրմերը նախընտրելի է պատրաստել մեկ օրվա համար, ծայրահեղ դեպքում երկու օրվա համար:
Եգիպտացորեն սովորական
Դաշտավլուկների ընտանիքից է: Միամյա խոշոր բույս է: Բարձրությունը հանսում է մինչև 3 մետրի, ծաղկում  հունիս-օգոստոս ամիսներին: Սերմերը հասնանում են հոկտեմբեր ամսին: Բույսը ցանով ի է:
Բուժական նպատակով հիմնականում օգտագործվում են եգիպտացորենի մազմզուկները: Այն հավաքվում է հասունացման շրջանում, չորացվում է ստվերոտ տեղում:
Բուժական ազդեցությունը
Ունի միզամուղ, ախորժակն իջեցնող, լեղամուղ, հակաբորբոքային, արյան մակարդունակությունը բարձրացնող, արյունահոսությունը դադարեցնող, ընդհանուր հանգստացնող ազդեցություն:
Կիրառվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանների, միզապարկի բորբոքային հիվանդությունների, սրտային այտուցների, երիկամաքարային հիվանդության, արյունահոսությունների, ճարպակալումների բուժումների ժամանակ:
Կիրառման եղանակները
Եփուկ. 10գ չորացրած և մնարացրած մազմազուկները 1,5 բաժակ եռացրած ջրում եռացնել 30 րոպե տեևողությամբ, մարմանդ կրակի վրա, էմալապատ ամանի մեջ:
Ջրաթուրմ. 10գ մազմզուկը մեկ բաժակ եռացրած ջրում թրմել: Սառելուց հետո եփուկը կամ ջրաթուրմը պետք է քամել և խմել 1-3 ճաշի գդալ, 3-4 ժամը մեկ:
Եղեսպակ
Շրթնածաղկավորների ընտանիքից : 50-70սմ բարձրությամբ բազմամյա կիսաթուփ է, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Մշակովի դեղաբույս է:
Բուժական նշանակություն ունեն տերևները, որոնք հավաքում են ձեռքով, ամառվա ընթացքում, ծաղկման շրջանում 2-3 անգամ: Չորացնում են շոգ եղանակին, բացօթյա կամ ստվերոտ, լավ քամհարվող, տաք վերնատներում: Չորացրած հումքը կարելի է պահել ապակյա տարաների մեջ մինչև 2 տարի:
Քիմիական կազմը
Պարունակում է ֆլավոնոիդներ, ալկալոդիներ, դաբաղ և խեժային նյութեր, ինչպես նաև օրգանական թթուներ, վիտամին C, P և PP, ֆիտոնցիտներ, դառը նյութեր, եթերայուղեր:
Բուժական ազդեցությունը
Ունի հակաբորբոքային, մանրէասպան, անոթների և մազանոթների պատի թափանցելիությունը նվազեցնող, արյունահոսությունը դադարեցնող, կծկանքները, քրտնարտադրությունը վերացոնղ, ստամոքսի հյութազատությունը բարձրացնող, կերակրող մայրերի կաթը նվազեցնող հատկություն:
Կիրառվում է վերին շնչուղիների, քթի-ըմպանի բորբոքային հիվնադությունների ժամանակ: Եղեսպակն օգտագործվում է նաև մաշկային ծածկույթների բորբոքային հիվնդությունների (թարախային ցաներ, վերքեր), այրվածքների և ցրտահարությունների դեպքում: Դեղաբույսը լավ է օգնում ցածր հյութազատությամբ ուղեկցվող գաստրիտների, ստամոքսի և աղիների կծկումային վիճակների, միզապարկի բորբոքումների դեպքում: Իբրև քրտնարտադրությունը նվազեցնող, կիրառվում է նաև կլիմաքսի, պալարախտի և տենդային վիճակով ընթացող որոշ հիվանդությունների դեպքում:
Կիրառման եղանակները
Ջրաթուրմ. 10գ հումքը տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200մլ տաք եռացրած ջուր, տաքացնել եռացող ջրում (ջրային բաղնիքում) 15 րոպե տևողությամբ: Թողնել զովանա սենյակային ջերմության պայմաններում 45 րոպե և քամել: Մնացորդային հումքը քամել և թափել: Ստացված ջրաթուրմի ծավալը պետք  է հասցնել 200մլ-ի` ավելացնելով համապատասխան քանակի եռման ջուր: Թարմ ջրաթուրմը կարելի է օգտագործել թրջոցների, լոգանքների, ողողումների ժամանակ: Երբեմն հարկ է լինում օգտագործել երկու անգամ ավելի մեծ խտություն ունեցող ջրաթուրմ: Դա այդ դեպքում, երբ հարկ է լինում կիրառել արտաքին օգտագործման նպատակով:
Ջրաթուրմ խմելու համար: Օգտագործում են զ բաժակ, 3-4 անգամ, բրոնխիտների, լյարդի, լեղապարկի և միզապարկի բորբոքումների դեպքում:
Սովորաբար եղեսպակը ներքին ընդունման նպատակով հարմար է կիրառել համապատասխան դեղաբույսերի համադրմամբ ևս:    

Բաղադրությունը
-500 մլ. սերուցք (10տոկոսանոց)
-4 թ.գ. լուծվող սուրճ
-3 ճ.գ շաքարավազ
-Ժելատին

Պատրաստման եղանակները
Ժելատինը բացում ենք 1 բաժակ ջրով (Հետևեք փաթեթի վրա նշված պայմաններին).Պետք ե սպասել մինչև ժելատինը ուռչի.Այդ ընթացքում կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, և դնում ենք կրակի վրա: Երբ սերուցքը տաքանա ավելացնում ենք սուրճը և շաքարավազը: Խառնում ենք մինչև սուրճը և շաքարավազը դառնան միասեռ: Լուծվելուց հետք վերցնում ենք կրակից, եթե մակերեսին փրփրուր կա` հանում ենք: Այս ընթացքում ժելատինը պատրաստ կլինի: Դնում ենք ժելատինը կրակին, խառնում ենք և սպասում մինչև լուծվեն բոլոր բյուրեղները: Վերցնում ենք կրակից և խառնում սերուցքով խառնուրդի հետ:
Պատրաստի մասսան լցնել ֆորմաների մեջ, քամիչի միջոցով: Դնում ենք սառնարան և սպասում մինչև բլանմանժեն սառչի:
Սառչելուց հետո, հանելու համար ֆորմաները դրեք տաք ջրի մեջ մի քանի վայրկյանով, (երկար պահելու դեպքում այն կհալվի) և հակառակ դարձրեք այն ափսեի վրա: Կարող եք զարդարել սուրճի հատիկով և մատուցել պաղպաղակի հետ:

Բաղադրությունը
-400 գր պատրաստի շերտավոր խմոր
-1 բաժակ մանր կտրատած ընկույզ
-1 բաժակ մանր կտրատած նուշ
-50 գր շաքարի փոշի
-0,5 թեյի գդալ դարչին
-50 գր կարագ
-200 գր շաքարավազ
-3 թեյի գդալ կիտրոնի հյութ
-սովորական ջուր

Պատրաստման եղանակը
Ջեռոցը տաքացնել մինչեվ 180 աստիճան, ձեվաթավան պատել կարագով:
Լայն տարայում խառնել ընկույզը, շաքարի փոշին և դարչինը:
Խմորը գրտնակով բացել 45X37,5 սմ չափերով, կտրատել 18 մասի՝ 12,5X7,5 չափով: Յուրաքանչյուր կտորի վրա ընկույզով պատրաստված լցոնից 1 թեյի գդալ լցնել, ռուլետանման փաթաթել և դասավորել ձևաթավայի վրա:
Փոքրիկ կաթսայում կարագը հալեցնել, լցնել ռուլետների վրա և թխել ջեռոցում 25-30 րոպե: Երբ թխուկները վարդագունեն, դրանք ջեռոցից հանել և հովացնել մոտ
15 րոպե:
Կաթսայի մեջ լցնել 1,2 բաժակ ջուր, մեջը ավելացնել կիտրոնի հյութը և շաքարավազը, խառնել, տաքացնել թույլ կրակի վրա այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի, ապա եռացնել մոտ 5 րոպե, մինչեվ սիրոպը թանձրանա:
Արդեն թխված ռուլետների վրա լցնել քաղցր սիրոպը և մատուցել:


Բաղադրությունը
1 կգ. հավի կրծքամիս
200 գր. թթվասեր
2-3 ճգ. լոլիկի մածուկ
լիմոնի հյութ
սև պղպեղ, կարմիր պղպեղ
ձեթ
սխտորի փոշի
աղ
փայտիկներ

Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրատել երկարությամբ, որ հաստությունը լինի 1-5 -2 սմ: Այնուհետև վրան ավելացնել բոլոր բաղադրիչները և լավ խառնել, հետո դնել սառնարանում 10-12 ժամ:
Սառնարանից հանելուց հետո, զգուշությամբ վարդի տեսք տալ և փայտիկներով ամրացնել այնպես, որ ոչ մի կողմից չբացվի:
Եփել ջեռոցում, 25-30 րոպե 180 ջերմաստիճանում: Տապակել երկու կողմերից: Մատուցելիս փայտիկները հանել:
Բաղադրությունը
6 բաժնի համար`
-1 երկար վարունգ` մանր խորանարդիկներով կտրատած
-1 կանաչ պղպեղ` մաքրած կորիզներից ու կաշվից, և խորանարդաձև կտրտած
-50 գր առանց կորիզների, կտրտած կանաչ զեյթուն,
-2 ճգ կտրատած դաղձի տերևներ
-2 ճգ գինու քացախ
-2 ճգ ձիթապտղի յուղ
-աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը
Իրար խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով:
Մատուցել հարթ ափսեով:


                   Թթվասերով տորթ

Բաղադրությունը-------ալյուր - 400 գ մարգարին - 250 գ ձու - 4 հատ. թթվասեր խմորի համար - 400 գ և կրեմի համար - 200 գ շաքարավազ խմորի համար - 400 գ և կրեմի համար - 200 գ աղ - 1 թ/գ կակաո փոշի խմորի համար - 1 ճաշի գդալ և կրեմի համար - 2 ճաշի գդալ սոդա - 2 թ/գ Շոկոլադ - 100 գր


Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել թթվասերը, ավելացնել հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ եփված սառեցրած ջրում լուծած սոդան: Խմորը բաժանել երեք մասի, մեկին ավելացնել կակաոն: Թխեք երեք խմորներն էլ: Շերտերը իրար կպցրեք թթվասերային կրեմով (կակաոյով շերտը պիտի լինի մեջտեղում): Վրան լցնել հալած շոկոլադը: Կրեմի համար թթվասերը խփել շաքարավազով և կակաոյով:

Комментариев нет:

Отправить комментарий